Հնչյունաբանություն

31. Որ շարքի բոլոր բառերում է գրվում մ
1) ամբրոս, անպաճույճ, դրմբոց, թմբուկ
2) ըմբոշխնել, լուսամփոփ, բանբասել, շիմպանզե
3) կշտամբել, ամբերրի, ամբարտակ, սմբակ
4) անպայման, սուսամբար, շամբուտ, Մանվել

32. Որ շարքի բոլոր բառերում է գրվում ն
1) բանբասել, հանպատրաստից, ամբերրիություն, անփույթ
2) անպայման, անպաճույճ, շամբուտ, անպետք
3) Մանվել, զամբյուղ, ամբարիշտ, անպարփակ
4) անբարյացկամ, բանբեր, անբասիր, անպարկեշտ

33. Որ շարքի բոլոր բառերում է գրվում հ
1) հեղեղել, ամպհովանի, ընդհուպ, ապաշխարհանք
2) արհավիրք, հռհռալ, չնաշխարհիկ, սուրհանդակ
3) հեղհեղուկ, առհավատչյա, ժպիրհ, դազգահ
4) խորհրդավոր, արգահատելի, հայթայթել, դժպատեհ

34. Որ շարքի բոլոր բառերում է գրվում զ
1) փոթորկահույզ, ժխնելույզ, բզկտել, մզկիթ
2) հյուզկեն, Վարդգես, Մանազկերտ, բազկերակ
3) կզաքիս, հիպնոս, Թավրիզ, կորզել
4) վզկապ, Հասկերտ, դիակիզարան, Թիֆլիս

35. Որ շարքի բոլոր բառերում է գրվում յա
1) վայրկյան, առօրեական, բարյացակամ, ատյան
2) պատանյակ, էլյա, Եղիա, ալյակ
3) հրեա, կրիա, Ազարիա, մատյան
4) ոսպնյակ, շուրջերկրյա, Եպրաքսյա, միմյանց

36. Որ շարքի բոլոր բառերում է գրվում իա
1) բամիա, խավիար, Իտալիա, հեքիաթ
2) Ռոզալիա, կրիա, Եղիա, մատյան
3) օվկիանոս, միայն, հիանալի, անցյալ
4) փասիան, մետաղյա, Անանիա, ֆրանսիացի

37. Բառերից քանիսում երկհնչյուն կա
այծյամ, բարյացակամ, թռչյուն, ուխտադրուժ, ակնաբեժ, աներույթանալ, միմյանց, պտուտակ

1) երեքում
2) չորսում
3) վեցում
4) բոլորում

38. Որ շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա
1) ընդդիմադիր, ուղղակի, երկկենցաղ, հովեկ
2) մրրկահողմ, անդորրավետ, չորրորդ, խորազննին
3) տարրական, վազքուղի, իներորդ, բերրի
4) ուղղություն, տանջալլուկ, հողերգություն, երրորդ

39. Որ շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա
1) քննախույզ, վշտալլուկ, խճուղի, բերրիություն
2) ուղղալար, հակընդդեմ, մրրկաշունչ, հողերգություն
3) գործուղղում, բուդդայական, ուղղափառ, Հելլեն
4) օրրան, տարերք, ուղղակի, տարալուծել

40. Որ շարքում ուղղագրական սխալ կա
1) մրրկահավ, ջեմմա, այբբենարան, Մեքքա
2) այլատարր, հովասուն, բալլադ, մոլլա
3) աբբահայր, հովվական, Վիեննա, ֆինն
4) միատարր, տարրալուծել, ուղղեգրություն, բերրի

Leave a comment