Աղետներ

Ցունամի

Ցունամի, հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են մեծ ավերածությունների, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ լինել։ Ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է։

  • 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում, հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերովը, այս մեկն առաջացել է գիշերվա ժամը 00։58-ին տեղի ունեցած 9.3 մագնիտուդով հզոր երկրաշարժից, որի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. Ինդոնեզիայում՝ 180 հազար մարդ, Շրի-Լանկայում՝ 31-39 հազար մարդ, Հնդկաստանում՝ 12 հազար մարդ, Թայլանդում՝ ավելի քան 5 հազար մարդ։ Ցունամիի ալիքները հասան մինչև Աֆրիկա՝ զոհեր եղան Սոմալիում և ՀարավԱֆրիկյան Հանրապետությունում։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ։

Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա ցունամի։

  • 2011 թվականի մարտի 11 Ճապոնիայում, Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա։ Երկրաշարժն ու նրան հետևած ցունամին դարձան Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ։ Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած։

Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198–309 միլիարդ դոլար։
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար։

Հրդեհներ

Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ և վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղում միաժամանակ երեք պայմանի առկայություն այրվող նյութ փայտ, թուղթ, կերոսին, բենզին, օքսիդիչ` հիմնականում օդի թթվածին և բոցավառման աղբյուր կայծ, խարույկ։ Պայթյունը մեծ քանակությամբ էներգիայի անջատումն է, սահմանափակ ծավալում կարճատև ժամանակահատվածում։

Պայթյունի խոցող գործոններն են օդային և ջերմային հարվածային ալիքը, պինդ մարմինների թռչող բեկորները և այլն։ Բնակարաններում հրդեհների և պայթյունների մեծ մասի ծագման պատճառները կապված են բնակչության և հատկապես երեխաների կողմից էլեկտրասպառիչ և գազասպառիչ կենցաղային սարքերի շահագործման տարրական կանոննորի խախտման հետ։

Անտառային հրդեհներ, կրակի տարերային տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով (կայծակ, տորֆի ինքնաբռնկում) և մարդու անզգուշությունից։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը։

Երաշտ

Երաշտ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն էլ՝ չորացման։ Տաք, չոր քամիները և խոնավության պակասը ևս կարող են երաշտի առաջացման պատճառ դառնալ։ Երաշտի ժամանակ հողում առկա խոնավության պաշարը, անձրևների բացակայության պատճառով (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ ՀՀ-ում Երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնոլորտային։ Հողային երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբնակ շերտի չորացումից։ Հողային երաշտի սրմանը զուգընթաց չորանում են մարգագետինները, գետերը, լճերը, աղբյուրները, սկսվում է հիդրոլոգիական երաշտը։ Կենտրոնական Ռուսաստանում 1972, 2002 և 2010 թվականներին երկարատև շոգերի և երաշտի հետևանքով առաջացել են բազմաթիվ անտառային ու տորֆային հրդեհներ, ինչը հանգեցրել է Մոսկվայի և այլ քաղաքների ծխով լցվելուն ու մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրների ի հայտ գալուն։ Պատմական հայտնի երաշտներից է 1997-2009 թվականներին տեղի ունեցած հազարամյակի երաշտը Ավստրալիայում, որը շատ քաղաքներում ուղեկցվում էր ջրի մատակարարման ճգնաժամերով։

Աղետների կանխարգելում

  • Հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել փաստերն ու պատճառները։
  • Կառավարությունները պետք է աշխատանքներ տանեն ռիսկի գործոնների վերաբերյալ նյութերի հավաքման և տարածման ուղղությամբ։
  • Կառավարությունները պետք է ապահովեն հողի և գույքի շուկաների աշխատանքը․ այդ դեպքում սեփականության գները կարտացոլեն ռիսկի գործոնները և կօգնեն որոշում կայացնել բնակության վայրի ընտրության և անհրաժեշտ կանխարգելման միջոցների վերաբերյալ։
  • Կառավարությունները պետք է ստեղծեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և պահպանեն դրանց որակը։ Հիմնական օբյեկտների ցանկը չպետք է երկար լինի, քանի որ ծախսերն օգուտների համեմատ աննշան կլինեն։
  • Պետք է նպաստել սոցիալական ինստիտուտների զարգացմանը՝ ապահովվելով հասարակական վերահսկողությունը։ Երկրները, որտեղ սոցիալական հաստատությունները արդյունավետ են գործում` ավելի հաջող են կանխարգելում աղետները։
  • Անհրաժեշտ է զարգացնել բարեգործությունը մարդասիրական օգնության բաժինը ավելի մեծացնելու համար՝ ուղղելով այն աղետների կանխարգելմանը։
  • Անհատական եւ հասարակական կարգի միջոցառումները պետք է համաձայնեցվեն .

Leave a comment