Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև: Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում: 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել:
Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը: 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների:
1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ: Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից: Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով: Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ:
1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում: Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու:
Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին: Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր: Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև:
Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով: Ազիզ փաշան հրաժարվեց: 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ: Քաղաքում կուտակվել էր գկուղերից փախած բնակչությունը ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական: Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին: Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա: Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարցակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով: Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին:
Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյուքնում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը :