- Ճգնաժամ հասկացությունը
Ճգնաժամ, հեղաշրջում, անցումային վիճակ, ճեղք, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։ Կարող է դիտվել որպես ֆենոմեն (անիրական մի բան), տնտեսական գործոն (գործունեության պայման), քաղաքական, սոցիոլոգիական, տնտեսական կատեգորիա։
- Ճգնաժամի տեսակները
Ճգնաժամի տեսակներն են` տնտեսական ճգնաժամը, ֆինանսական ճգնաժամը, էներգետիկական ճգնաժամը, ռազմա-քաղաքական ճգնաժամը, հոգեբանական ճգնաժամը, ներքաղաքական ճգնաժամը, մշակությային ճգնաժամը, կոնական ճգնաժամը, սոցիալական ճգնաժամը և էկոլոգիական ճգնաժամը։ - Ներքաղաքական ճգնաժամ
Այսօր Հայաստանի հասարակության առջեւ ծառացած խնդիրներից կարեւորագույնը վերջին ամիսներին ակնհայտ դրսեւորվող լարվածությունն է: Մի կողմից ֆեոդալիզմի, կալվածատիրության, մյուս կողմիցկապիտալիզմի գզվռտոց է, իսկ հասարակության հսկայական մասը, որը բնազդորեն պետք է հարեր սոցիալիստական գաղափարներին, մնացել է խաղից դուրս: Այսինքնայս կռիվը հասարակության կռիվը չէ: Կարծում եմ` մտավորականները, որոնք սովորաբար ձախ հայացքների կրողներ են, պարտավոր են ձեւակերպել այս իրողությունը եւ ասել, որ հիմա հասարակությանն անհրաժեշտ է հզոր սոցիալիստական գաղափար, ռադիկալ ձախ գաղափար, որը կկարողանար ձեւակերպել երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները (արհմիությունների ստեղծման, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության հարցեր եւ այլն): Ո՛չ բյուրոկրատիան, ո՛չ ֆեոդալիզմը, ո՛չ կապիտալիզմը, որ ներկայացնում են այսօրվա քաղաքական բեմի գործիչները, այս հարցերը նույնիսկ չեն էլ փորձում ձեւակերպել: Մեր մեծագույն սխալն այն է, որ ուշանում ենք ասել ճշմարտությունը, իսկ ճգնաժամը խորանում է: - Տնտեսական ճգնաժամ
Տնտեսական ճգնաժամ առաջանում է, երբ խախտվում է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը։ Մրցակցության վրա հիմնված տնտեսության դեպքում արդյունավետ սեփականատերերի զանգվածային ընտրություն է կատարվում։ Ճգնաժամը կարող է նորացնել գաղափարական, քաղաքական պայմանները և այլն։
Ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ.
- որպես գործողության արդյունք տեղի է ունենում վնաս,
- նախորդ մոդելի գործողության անհնարին
- շարունակությունը,հետաձգվում է որոշման ընդունումը,
- առաջանում է թարմացնելու հնարավորույթուն