Պետական կառավարման հիմնական ձևերն են՝ միապետություն և հանրապետություն:
Միապետութուն
Միապետությունը կառավարման մի ձև է, որտեղ պետությունը կառավարում է միապետը՝ պետութան միանձնյա ղեկավարը, գահը փոխանցվում է ժառանգաբար և միապետը ժողովրդի առջև պատասխանատվություն չի կրում: Միապետության ժամանակ չկա օրենսդիր, գործադիր մարմիններ և դատական համակարգ: Որոշումները կայացնում է միապետը: Կա միապետության տեսակներ՝ բացարձակ միապետություն, սահմանադրական միապետություն, դուալիստական միապետություն և խորհրդարանական միապետություն:
Բացարձակ միապետություն (անսահմանափակ)-երկիրը ղեկավարում է միապետը, նա երկրի գերագույն մարմինն է: Սահմանափակ միապետություն-բացի միապետից կան նաև այլ իշխանություններ:
Սահմանադրական միապետություն-միապետն ունի սահմանափակ իշխանություն, որը հիմնված է Սահմանադրության վրա, այնտեղ կա մեկ իշխանություն ևս, որը ձևավորում է ժողովուրդը:
Դուալիստական միապետություն-այստեղ միապետն ունի գործադիր իշխանության լիարժեքություն, նաև ունի օրենսդիր և դատական իշխանությունների մի մաս:
Խորհրդարանական միապետություն-միապետը ձևական բնույթ է կրում, ամեն ինչ կատարում է խորհրդարանը:
Հանրապետություն
Հանրապետությունը կառավարման մի ձև է, որտեղ երկրի ղեկավարին ըտրում է ժողովուրդը կամ հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից: Հանրապետությունում երկիրը ղեկավարում է նախագահը, պետությունն ունի օրենսդիր, գործադիր մարմիններ և դատական համակարգ: Որոշումները կայացնում է նախագահը դրանք համձայնեցնելով խորհրդարանի հետ: Կան հանրապետության տեսակներ՝ Նախագահական հանրապետություն, Խորհրդարանական հանրապետությունը, Կիսանախագահական հանրաետություն:
Նախագահական հանրապետություն-երկրում իշխանությունը պատկանում է նախագահին, որոշումները ընդունում ու իրականացնում է նախագահը, կազմավորում և կազմալուծում է օրենսդիր մարմինը (խորհրդարանը):
Խորհրդարանական հանրապետություն-որոշումները ընդունում է Ազգային ժողովը, նախագահը չունի լիազորություններ:
Կիսանախագահական հանրապետություն-Կառավաարման նման ձև ունեցող երկրներում նախագահի իշխանությունը զուգորդվում է խորհրդրաանական իշխանությամբ: