1.Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները
2.Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:
3.Ֆիլմի տեսքով ներկայացրեք Հայաստանում ձեր նախընտրած տուրիստական վայրերից:
4.Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:
5.Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:
6.Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. երեք բան որ կնպաստեն զարգացմանը և երեք սխալ, որ թույլ են տալիս:
7.Ամփոփում՝ հոդվածի տեսքով ներկայացրեք կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցումը, որպես տուրիզմի բաղադրիչ
Պատասխաններ
- Ռեկրեացիոն ռեսուրսները դրանք մարդու առողջության, հանգստի կազմակերպման, շրջակա միջավայրի ռեսուրսների ուսումնասիրման ռեսուրսներն են: Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնածինը դա այն ռեսուրսներն են, որոնք բնության մեջ ստեղծվել են բնականորեն, իսկ մարդածին ռեսուրսները դրանք այն ռեսուրսներն են, որոնք ստեղծում են մարդիկ: Բնածին ռեկրեացիոն ռեսուրսներից են՝ լճերը, գետերը, անտառները, լեռները և այլն: Մարդածին ռեսուրսներից են՝ այգիները, արգելոցները, քաղաքները և այլն:
2. Հայաստանը ունի բազմազան ռեկրեացիոն ռեսուրսներ, դրա համար է, որ Հայաստանը մեծ հետքրքրություն է առաջացնում և՛ տեղացիների մոտ, և՛ օտարազգի մարդկանց մոտ: Հայաստանում կարելի է տեսնել ռեկրեացիոն ռեսուրսների նախադրյալներ և հեռանկարներ, քանի որ Հայաստանում շատ են վայրերը, որտեղ մարդը կարող է իր հանգիստը կազմակերպել, բայց պետք է վարվել խելացի, որպեսզի չվնասվի բնությունը: Ես կարծում եմ, որ շատ աշխատանքի շնորհիվ մեր երկիրը կդառնա ռեկրեացիոն ռեսուրսների ամենալավ վայրերից մեկը:
4.Իբիցա կղզի, Գուելի զբոսայգի(Իսպանիա, Բարսելոնա), Նեապոլ(Իտալիա)
Գուելի զբոսայգին գտնվում է Բարսելոնայի հյուսիսային մասում: Այն իրենից ներկայացնում է այգիների և բնակելի գոտիների համակցեցություն:
5. Հայաստանը էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի: Հայաստանն ունի բնության հիասքանչ բազմազանություն, երկիրը գտնվում է Կովկասի կենտրոնում, որը հանդիսանում է ամբողջ աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից մեկը, իսկ թեժ կետերն ունեն բացառիկ հարուստ էկոհամակարգեր և տեսակներ: Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը, թիթեռներից Հայաստանում հանդիպում է 250 տեսակ, իսկ Եվրոպայում՝ 500 տեսակ: Բացի այդ, Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում:
Դա նշանակում է, որ Հայաստանի բնությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել տուրիստների շրջանում, քանի որ այն վայրի բնությունը, որն ունի Հայաստանը, Եվրոպայի շատ երկրներ վաղուց չունեն: Այսինքն՝ մենք ունենք մեծ հարստություն, ուստի պետք է այնպիսի ծրագրեր մշակենք, որպեսզի մեր երկրի հարստությունը կարողանանք ներկայացնել զբոսաշրջիկներին:
Հայաստանում էկոտուրիզմը սկսել է աշխուժանալ վերջին տարիներին: Եթե 2010 թվականին մենք ունեինք մի քանի հազար էկոտուրիստներ պահպանվող տարածքներում, ապա 2017 թ-ին այդ տարածքներ են այցելել 549 հազար 128 զբոսաշրջիկ, որոնց 20 տոկոսը արտերկրից:
Աղբյուրը՝ Wikipedia