«Մոգերի ընծաները» Օ Հենրիի նովելն է, որը գրել 1905 թվականին: Այն սենտիմենտալ դրամա է:
Նովելը պատմում է երիտասարդ զույգի մասին: Նրանք նոր են ամուսնացել և նրանց գումարն էլ է քիչ: Տոներն են մոտենում և երիտասարդ կինը՝ Դելլան, ցանկանում է ինչ-որ բան նվիրել ամուսնուն, բայց ունի ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ: Նա անելանալի վիճակում էր: Չգիտեր այդ չնչին գումարով ինչ նվեր գնել: Նրա համար ամենաթանկը իր մազերն էր: Նա որոշեց վաճառել իր այդքան շքեղ մազերը: Ընդամենը քսան դոլարով նա վաճառեց և հիմա բավական գումար ուներ ամուսնուն՝ Ջիմին, նվեր գնելու համար: Նա երկար փնտրեց և վերջապես գտավ: Ջիմը մի ժամացույց ուներ, որն իր համար շատ կարևոր էր, բայց գոտին հին էր ու մաշված: Դելլան քսանմեկ դոլարով գնեց նոր կաշվե գոտին, որն ամուսնուն շատ էր ուրախացնելու: Դելլան տուն վերադարձավ տուն ուրախ տրամադրությամբ, չնայած որ իր երկար վարսերը չկար: Նա ընթրիք պատրաստեց և սպասեց Ջիմին: Ջիմը եկավ տուն ու տեսնելով կնոջը շատ զարմացավ: Նրա կնոջ գեղեցիկ ու երկար վարսերը չկար, իսկ ինքը կնոջ երկար վարսերի համար նոր սանրեր էր գնել: Հետո պարզվեց,որ Ջիմն իր ժամացույցն էր վաճառել Դելլային նվեր գնելու համար: Այսպիսով նրանք իրենց նվերները չէին կարող օգտագործել:
Պատմությունն ավարտվում է հետևալ պարբերությամբ. Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։