Շտեմարանային հարցեր

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը նախադաս:

Ի լրումն այն ամենի, ինչ գրել էր նախորդ նամակում, ուզում եմ մի խոստովանություն անել:

Որքան անհրաժեշտ եք համարում, այնքան էլ կմնամ:

Զգաց, որ փախչելու տեղ չկա, և սեղմվեց մի անկյունում:

Կինը, որ ամբողջ ժամանակ մտասույզ իր կարն էր անում, բարձրացրեց գլուխը:

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

Խմբին մոտեցավ մի աղջիկ, որ հագել էր երկար շրջազգեստ:

Ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչ էր սպասվում ընտանիքիս:

Պարզ չէ, թե ինչ ճանապարհով է երեխան հասել այստեղ:

Չեմ զղջում, որ ընկերոջս արտահայտվելու հնարավորություն չտվեցի:

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

Տիկին Սաթենիկը, որ Մխիթար սպարապետի կինն էր, կանգնած էր ամրոցի՝ անդունդի վրա կախված միակ քարե պատշգամբում:

Զգում էր, որ յուրայինների վիճակը ժամ առ ժամ վատանում էր:

Պարզվեց, որ պարսկական զորքերը ծուղակն են ընկել նեղ կիրճը մտնելուց հետո:

Նրան նայեցի ու ապշեց, որ իմ խոսքերից բնավ չէր այլայլվել:

Leave a comment