“Մոգերի ընծաները”

«Մոգերի ընծաները» Օ Հենրիի նովելն է, որը գրել 1905 թվականին: Այն սենտիմենտալ դրամա է:

Նովելը պատմում է երիտասարդ զույգի մասին: Նրանք նոր են ամուսնացել և նրանց գումարն էլ է քիչ: Տոներն են մոտենում և երիտասարդ կինը՝ Դելլան, ցանկանում է ինչ-որ բան նվիրել ամուսնուն, բայց ունի ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ: Նա անելանալի վիճակում էր: Չգիտեր այդ չնչին գումարով ինչ նվեր գնել: Նրա համար ամենաթանկը իր մազերն էր: Նա որոշեց վաճառել իր այդքան շքեղ մազերը: Ընդամենը քսան դոլարով նա վաճառեց և հիմա բավական գումար ուներ ամուսնուն՝ Ջիմին, նվեր գնելու համար: Նա երկար փնտրեց և վերջապես գտավ: Ջիմը մի ժամացույց ուներ, որն իր համար շատ կարևոր էր, բայց գոտին հին էր ու մաշված: Դելլան քսանմեկ դոլարով գնեց նոր կաշվե գոտին, որն ամուսնուն շատ էր ուրախացնելու: Դելլան տուն վերադարձավ տուն ուրախ տրամադրությամբ, չնայած որ իր երկար վարսերը չկար: Նա ընթրիք պատրաստեց և սպասեց Ջիմին: Ջիմը եկավ տուն ու տեսնելով կնոջը շատ զարմացավ: Նրա կնոջ գեղեցիկ ու երկար վարսերը չկար, իսկ ինքը կնոջ երկար վարսերի համար նոր սանրեր էր գնել: Հետո պարզվեց,որ Ջիմն իր ժամացույցն էր վաճառել Դելլային նվեր գնելու համար: Այսպիսով նրանք իրենց նվերները չէին կարող օգտագործել:

Պատմությունն ավարտվում է հետևալ պարբերությամբ. Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։

Այրի կնոջ և դատավորի առակը

Առակը ուսուցանում է, որ մարդ պիտի գործը հաճույքով անի: Առակը ցույց է տալիս մարդու սև երեսը: Ինչքան էլ դու հավատ չունես, պետք չէ այդքան ինքնահավատ և գոռոզ լինել: Հիմա եմ հասկանում, ինչու են մարդկանց հնում քարոզել Աստծո մասին: Մարդիկ դարձան Աստվածավախ և աշխարհը փոխվեց դեպի լավը: Ես չեմ ցանկանում, որ աշխարի մարդիկ իմ նման անհավատ լինի: Դա կկործանի աշխարհը: Մարդիկ առանց վախի կսկսեն հանցագործություններ գործել: Իսկ առակի մասին ես կասեմ` ուզողի մի երեսն է սև, չտվողի երկուսը: 

Անիրավ տնտեսի առակը․ վերլուծություն

Ես հավանեցի այս առակը։ Իմ կարծիքով առակը ուսուցանում է, որ երբեք ուշ չէ սխալը ուղղելու համար։ Բայց սխալը պետք է ուղղել ճիշտ ճանապարհով և հնարամիտ կերպով։ Տնտեսը այնպես արեց, որ աշխատանքից ազատվելուց հետո նրան ապրելու տեղ տան նրա արած <<լավության>> համար։ Իհարկե, ավելի լավ է չլինել ագահ, քան թե ագահ արարքի տակից հետո փորձել դուրս գալ։ Բայց եթե արդեն ագահությունը արված է, ուրեմն պետք է ճկուն ու հնարամիտ կերպով փորձել ուղղել սխալը։ Իմ կարծիքով տերը ճիշտ վարվեց գովելով տնտեսին՝ իր հնարամտության համար։

Վերլուծություն <>

Ընթերցեցի Աղասի Այվազյանի <<Հավատ>> ստեղծագործությունը։ Այս հատվածում նա խոսում է հայ ժողովրդի քրիոստոնեության ընդունելու մասին և դրանից հետո անցած ճանապարհը։ Ասում է, որ հավատը դա ընտրություն չէր, որովհետև հենց այդպես պետք է լիներ։ Հավատից է կազմված մարդու էությունը և քրիստոնեությունն է մեզ տարբեր դարձնում կենդանիներից։ Իմ կարծիքով հավատը կարող է շատ հզոր լինել։ Ես կասեի, որ հավատը մարդու ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ վստահություն կամ հույս է։ Այն կարող է լինել հիմնավորված կամ ոչ, միակողմանի կամ շատ մարդկանց միջև։ Այն ամեն մեկի համար անհատական է ու այդ պատճառով կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Հավատը, կարծում եմ, կարևոր դեր է խաղում բոլոր կյանքում, անկախ թե ինչ ինչին է մարդը հավատում։

Նաև խոսում է ազգային հատկությունների մասին՝ ազնվատոհմ, ազատաբարո և այլն։ Ասում է դա գալիս է այն դժվար ու երկար ճանապարհից, որ հայ ժողովուրդն է անցել։ Իմ կարծիքով դժվարությունները փոխում են մարդկանց, լավի կամ վատի համար, ու դարերի ընթացքում ինչ-որ բաներ փոխանցվում։ Ասում է նաև, որ ինքներս մեզ նկատմամբ դժգոհությունը գալիս է գուցե ազգային կերպարը վերականգնելու ձգտումից։

Մարութա սուրբ Աստվածածին վանք

Լեռան վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ» և այն Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։

Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։

2014 թվականի հուլիսին Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղչիի խումբը Մարաթուկի Սուրբ Աստվածածին վանքում նախաքրիստոնեական սեպագրություն է հայտնաբերել։
Մարութան Սասունի շրջանում ընդունված է որպես սուրբ լեռ: Նույնիսկ «Մարաթթու» բառն օգտագործվում է երդման փոխարեն, իսկ լեռան գագաթին գտնվող եկեղեցու մոտակայքի հողը որպես հակաթույն է օգտագործվում կարիճի խայթոցի դեմ: 2973 մ բարձրությամբ Մարութա լեռան գագաթին է գտնվում Մարութայի Բարձր Աստվածածինը: Ժողովրդի մեջ որպես Մարութայի եկեղեցի հայտնի սույն կառույցը սուրբ է համարվում նաև մուսուլմանների կողմից:
«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը: Հայերի կողմից որպես Մարաթթու հնչվող Մարութա լեռան անվանումը, փոխվել է որպես Այդընլըք լեռ, բայց և այնպես` շրջանի բնակչությունը շարունակում է օգտագործել Մարութա անվանումը:

Աղբյուրը՝ https://www.wikipedia.org/
https://movsisyannune.com/

Օ. Հենրի <> վերլուծություն

Կարդացի Օ. Հենրի <<Մոգերի ընծաները>> գիրքը։
Պատմությունը մի զույգի մասին է, ովքեր առանց իմանալու իրար համար զոհողության են գնում։ Առաջին հայացքից թախծոտ թվացող այս պատմությունը, ընթերցողին կարողանում է հուզել։Աղջիկը՝ ով վաճառում է իր մազերը ամուսնուն սուրբ ծննդյան նվեր անելու համար, և տղան, ով վաճառում է իր սիրելի ժամացույցը, կնոջը նվեր անելու համար։Այս պատմությունը ցույց է տալիս, որն է իրական սերը։
Այս երկու մոգերը ամենաիմաստունն են, քանի որ միմյանց են նվիրել իրենց ամենաթանկ գանձերը:  

<> վերլուծություն

Վերլուծելով գիրքը, հասկանում ես, կինը, ով վաճառել է իր մարմինը, հենց դրանով վնասել է իր հոգին։ Հիվանդությունը նրան տրվում է իր մեղքերի թողություն, սակայն նրան տրվում է մի նոր ուղի, նոր սեր: Բայց ամեն դեպքում, այստեղ գրքում շատ բարզ ցույց է տրվում թե ինչպես է կինը մնում իր բարձրունքում:

Գրքում հերոսուհու կերպարը տիպիկ 19-րդ դարի Փարիզյան թեթևաբարո կանանց կերպար է առաջին հայացքից, բայց երբ թափանցում ես գրքի մեջ, իրոք հենց ձեր նշած <սիրելը>, զգում ես գրքի վերջին էջը ընթերցելուց հետո։ Այն կնոջ համար, որին դաստիարակությունը ճանաչել չի տվել բարին, Աստված գրեթե միշտ բացում է երկու ճանապարհ, որով նրանք ընթանում են: Այդ ճանապարհներն են` տառապանքը և սերը: Դրանք դժվարին ճանապարհներ են: Ովքեր հասնում են դրանց, արյունոտում են իրենց ոտքերը և պատառոտում ձեռքերը, բայց միևնույն ժամանակ ճանապարհի տատասկների վրա են թողնում մոլության զարդերն ու ճանապարհի ծայրը ժամանում այն մերկությամբ, որից ոչ ոք չի կարմրում Աստծու առաջ:Նրանք, որ այդ հանդուգն ճամփորդուհիներին հանդիպում են, պարտավոր են օգնել նրանց և բոլորին ասել, որ հանդիպել են նրանց, որովհետև հրապարակելով այդ, ճանապարհ են ցույց տալիս նրանց:

Երբ կլանվում ես գրքի մեջ, յուրաքանչյուր տողը ապրում ես դու ինքդ , լսում ես հեղինակի խոսքը գիրքը քեզ տեղափոխում է 1847թ. Փարիզ;

Մխիթարյան միաբանություն վերլուծություն

Մխիթարյան միաբանություն, հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։

Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թվականին ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվականի մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թվականին Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։

1701 թվականի սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն: Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել 

 թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։

1705 թվականին Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր  Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թվականի սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թվականի մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թվականին Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։