1.Բնության մեջ հանգստի կամ զբոսաշրջային ուղևորություններով (արշավներով) տեսարժան վայրեր (ազգային պարկեր, բնական, ճարտարապետական, պատմական հուշարձաններ և այլն) այցելելու եղանակով մարդկանց առողջության և աշխատունակության վերականգնում։ Ռեկրեացիայի բնօգտագործումը մի շարք երկրներում տնտեսության հիմնական, իսկ շատ երկրներում կարևոր ճյուղ է։
Ռեկրեացիայի բնօգտագործումը մի շարք երկրներում տնտեսության հիմնական, իսկ շատ երկրներում կարևոր ճյուղ է։ Բնօգտագործման այս ճյուղի զարգացումը պահանջում է շրջակա միջավայրը պահպանելու համար կիրառել բազմաբնույթ միջոցառումներ։
2.Հայաստանը բավականաչափ հարուստ ռեկրեացիայի երկիր է՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով և լանդշաֆտային բազմազանությամբ, կլիմայաբուժական բարենպաստ պայմաններով, կենսաբանական ու ջրային պաշարներով (հանքային աղբյուրներ, բարձրլեռնային լճեր և գետեր), բնության և պատմամշակութային հուշարձաններով։
Հայաստանի տարածքում ձևավորվել են խիտ կառուցապատված զարգացած ռեկրեացիայի (8)՝ Արարատյան, Արագած-Գեղամա, Շիրակի, Լոռի-Փամբակի, Աղստև-Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի և առողջարանային (11) գոտիներ։
3.Աֆրիկայում՝ Զամբեզի գետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ։ Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։ Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թ-ին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։ Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»։
Ջրվեժներն այնքան շատ են Նորվեգիայում, որ այն նաև ջրվեժների երկիր են անվանում։ Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է։
Ջրվեժներն անփոփոխ ու հարատև չեն։ Թափվող ջրի և նրա հետ շարժվող խոշոր քարերի վիթխարի ուժն աստիճանաբար տաշում, հղկում է անգամ ամենակարծր ապարները։ Գիտնականները ենթադրում են, որ Նիագարա ջրվեժը 20 հազար տարի հետո կարող է անհետանալ, քանի որ գետը ողողահարում, մաշում է ջրվեժի սանդղավանդը, վիթխարի քարերը ջարդվում են ու քշվում ջրի հետ (վերջին փլուզումներից մեկը տեղի է ունեցել 1956 թ-ին)։ Ամեն տարի Նիագարա ջրվեժը մոտ մեկ մետրով նահանջում է, և հնարավոր է, որ թնդյունով թափվող ջրի փոխարեն ժամանակի ընթացքում մնա հանդարտ ու սահուն հոսող մի գետ։
5. Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։
Հայաստանն առաձնանում է իր գեղեցիկ բնությամբ, անտառներով, լճերով, գետերով, կենդանական և բուսական աշխարհի բացառիկ բազմազանությամբ, և մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների համար: «Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և բնության հուշարձանները՝ յուրօրինակ են և էկոտուրիզմի տեսանկյունից ունեն զարգացման մեծ ներուժ: Ներկայումս ամբողջ աշխարհում նկատվում է էկոտուրիզմի բուռն զարգացում և դրանից ստացվող եկամուտների զգալի մասը հենց օգտագործվում է պահպանվող տարածքների պահպանության ու զարգացման համար: Ոլորտի զարգացումը գերակա է նաև Հայաստանի կառավարության համար: Ձևավորելով էկոտուրիստական ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցման ժամանակակից մեխանիզմներ, Հայաստանը կարող է մրցունակ լինել համաշխարհային զբոսաշրջային շուկայում և տարեցտարի ընդլայնել Հայաստան եկող տուրիստների քանակը։
4. 1)Ատլանտյան օվկիանոսի ջրավազանին պատկանող ծայրամասային[2], կիսափակ ծով[3], արևմուտքից և հարավից սհմանափակված է Կենտրոնական Ամերիկայով և Հարավային Ամերիկայով, և հյուսիսում ու արևելքում՝ Մեծ ու Փոքր Անտիլյան կղզիներով։ Հյուսիս-արևմուտքում Յուկատանի նեղուցով միանում է Մեքսիկական ծոցին, հարավ-արևմուտքում արհեստական Պանամայի ջրանցքով` Խաղաղ օվկիանոսին։
Կարիբյան ծովն ընկած է հյուսիսային լայնության 9° և 22°, արևմտյան երկայնության 89° և 60° միջև։ Ծովի ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 2 753 000 կմ²[4]։ Առավելագույն խորությունը 7686 մետր է[5]։ Հարավում Կարիբյան ծովը ողողում է Վենեսուելայի, Կոլումբիայի և Պանամայի ափերը, արևմուտքում՝ Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Հոնդուրասի, Գվատեմալայի, Բելիզի և մեքսիկական Յուկատան թերակղզու ափերը, հյուսիսում՝ Կուբայի, Հաիթիի, Յամայկայի և Պուերտո Ռիկոյի ափերը, արևելքում` Փոքր Անտիլյան կղզիների պետության ափերը (Կարիբյան ավազանի երկրների ցանկ)։
Տուրիզմի կենտրոն՝ Լուվր
Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Թյուիլրի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ², որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին)[8]: Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի«Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի«Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ[9]։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։
Աղբյուր՝ Wikipedia.org