Երեկ կայացավ մուտք ճամբարի հանդիպումը և ծանոթությունը մեր, աշակերտների և ուսուցիչների միջև:Ընկեր Ջուլյան մեզ ծանոթացրեց և բացատրեց դպրոցի կարգ ու կանոնին,ծրագրերին, ուսուցման բազմապիսի ուղղություններին,հետագա մասնագիտական ընտրությունների մասին:Զրույցից հասկացա, որ այս դպրոցում իմ հետագա սովորելը շատ հետաքրքիր է լինելու:Կան շատ ազատ ընտրությունների հնարավորություններ՝ առարկաների,ուսուցիչների,մասնագիտության,սպորտի մեջ:Ընկեր Ջուլյան սիրով պատասխանեց ծնողներին հուզող կամ հետաքրքրող հարցերին:Բլոգգինգի դասին ծանոթացանք ընկեր Լիլիթի հետ, ով մեզ օգնեց բլոգինգին ծանոթանալ:Կարծում եմ ճիշտ ընտրություն եմ կատարել այս դպրոցում, հետագա ուսումը շարունակելու հարցում: