Ճգնաժամ

  1. Ճգնաժամ հասկացությունը

Ճգնաժամ, հեղաշրջում, անցումային վիճակ, ճեղք, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։ Կարող է դիտվել որպես ֆենոմեն (անիրական մի բան), տնտեսական գործոն (գործունեության պայման), քաղաքական, սոցիոլոգիական, տնտեսական կատեգորիա։

  1. Ճգնաժամի տեսակները
    Ճգնաժամի տեսակներն են` տնտեսական ճգնաժամը, ֆինանսական ճգնաժամը, էներգետիկական ճգնաժամը, ռազմա-քաղաքական ճգնաժամը, հոգեբանական ճգնաժամը, ներքաղաքական ճգնաժամը, մշակությային ճգնաժամը, կոնական ճգնաժամը, սոցիալական ճգնաժամը և էկոլոգիական ճգնաժամը։
  2. Ներքաղաքական ճգնաժամ
    Այսօր Հայաստանի հասարակության առջեւ ծառացած խնդիրներից կարեւորագույնը վերջին ամիսներին ակնհայտ դրսեւորվող լարվածությունն է: Մի կողմից ֆեոդալիզմի, կալվածատիրության, մյուս կողմիցկապիտալիզմի գզվռտոց է, իսկ հասարակության հսկայական մասը, որը բնազդորեն պետք է հարեր սոցիալիստական գաղափարներին, մնացել է խաղից դուրս: Այսինքն այս կռիվը հասարակության կռիվը չէ: Կարծում եմ` մտավորականները, որոնք սովորաբար ձախ հայացքների կրողներ են, պարտավոր են ձեւակերպել այս իրողությունը եւ ասել, որ հիմա հասարակությանն անհրաժեշտ է հզոր սոցիալիստական գաղափար, ռադիկալ ձախ գաղափար, որը կկարողանար ձեւակերպել երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները (արհմիությունների ստեղծման, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության հարցեր եւ այլն): Ո՛չ բյուրոկրատիան, ո՛չ ֆեոդալիզմը, ո՛չ կապիտալիզմը, որ ներկայացնում են այսօրվա քաղաքական բեմի գործիչները, այս հարցերը նույնիսկ չեն էլ փորձում ձեւակերպել: Մեր մեծագույն սխալն այն է, որ ուշանում ենք ասել ճշմարտությունը, իսկ ճգնաժամը խորանում է:
  3. Տնտեսական ճգնաժամ
    Տնտեսական ճգնաժամ առաջանում է, երբ խախտվում է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը։ Մրցակցության վրա հիմնված տնտեսության դեպքում արդյունավետ սեփականատերերի զանգվածային ընտրություն է կատարվում։ Ճգնաժամը կարող է նորացնել գաղափարական, քաղաքական պայմանները և այլն։

Ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ.

  1. որպես գործողության արդյունք տեղի է ունենում վնաս,
  2. նախորդ մոդելի գործողության անհնարին
  3. շարունակությունը,հետաձգվում է որոշման ընդունումը,
  4. առաջանում է թարմացնելու հնարավորույթուն

Քաղաքագիտություն

1. Պետության առաջացման ձևերը և տեսակները

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն և այլն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ ևն։

2.Պետական կառավարման ձևեր

  • միապետություն
    • բացարձակ միապետություն
    • սահմանադրական միապետություն
  • օլիգարխիա
    • արիստրոկրատիա
  • ժողովրդավարություն
    • խորհրդարանական ժողովրդավարություն
    • սահմանադրական ժողովրադվարություն
    • ժողովրադական դեմոկրատիան
  • դիկտատուրա
    • միակուսակցական պետություն
    • ռազմական դիկտատուրա
    • ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)
  • աստվածապետություն (տեոկրատիա)
    • իսլամիստական հանրապետություն

3.Բացատրել տերմինները

Օլիգարխիա

Օլիգարխ, քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Օլիգարխների և օլիգարխիայի մասին առաջին հիշատակումներից մեկը տեղ է գտել անանուն հեղինակի «Տարեց օլիգարխը» (The old oligarch) աշխատությունում։ Սա հունարեն առաջին արձակ ոճի աշխատանքն է, որով հեղինակը ներկայացրել է իր արձագանքը Հունաստանում տիրող օլիգարխիկ համակարգին։

Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին, որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։ Այս երևույթը առավել վառ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։

 Դիկտատուրա

Բռնապետություն, պետության կառավարման տեսակ, որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի (բռնապետի) կամ խմբի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ։

Տոտալիտար քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչ հրամայված է»։ Պատմության մեջ տոտալիտար քաղաքական համակարգի գործունեության դասական օրինակներ են Նացիստական Գերմանիան՝ Հիտլերի և Խորհրդային Միությունը՝ Ստալինի կառավարման տարիներին։

Դեմոկրատիա

Ժողովրդավարություն , քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը ;
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում:

Տիրանիա

Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձ, որի իշխանությունը կոչվել է տիրանիա ։ Եղել են մի քանի տիպի՝ վաղ հունական (կամ ավագ), պարսկամետ, ուշ հունական (կամ կրտսեր) տիրանիաներ։ Վաղ հունական տիրանիան ծագել է պոլիսների ձևավորման շրջանում (մեր թվարկությունից առաջ 7–6-րդ դարում), տոհմային ավագանու և դեմոսի (որին գլխավորում էր քաղաքի առևտրաարհեստավորական վերնախավը) միշե պայքարի ընթացքում։ Զինված ուժի օգնությամբ իշխանության հասնելով և հենվելով դեմոսի աշակցությանվրա, տիրանոսները կարևոր վերափոխումներ են կատարել արհեստավորների և գյուղացիների դրությունը բարելավելու համար, նպաստել արհեստների և առևտրի զարգացմանը, հուն, գաղութացման ընթացքին։ Տոհմային կարգերից դասակարգային կարգերի անցման շրշանի առանձնահատկությունների ծնունդ լինելով և հիմնականում հենվելով ռազմական ուժի վրա՝ տիրանիան հաստատուն վարչակարգ չէր և մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի կեսին սպառել է իրեն՝ տեղը զիջելով պոլիսային հանրապետությանը։ Պարսկամետ տիրանիան գոյություն է ունեցել Փոքր Ասիայի և Եգեյան ծովի կղզիների հուն, քաղաքներում, պարսկական տիրապետության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի վերջ)։ Պարսիկների նշանակած կառավարիչներին (հույն օլիգարխների միշավայրից) անվանել են տիրանոս։ Ավելի ուշ հունական տիրանիան ծագել է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի վերշին, դեմոսի սնանկացող խավերի և պոլիսների հարուստ վերնախավի միշև սոցիալ․ սուր պայքարի պայմաններում ու գոյատևել մինչև մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում։
Փոխաբերական իմաստով տիրանոս նշանակում է կեղեքիչ, դաժան մարդ։

Մերիտոկրատիա

Մերիտոկրատիա, կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։ Մեծ մասամբ կիրառվում է երկու իմաստով։ Տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են հատուկ հովանավորված տաղանդներից (նման համակարգը բավական հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ դեմոկրատիային)։ Երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցության պայմաններում։

Պոպուլիզմ

Պոպուլիզմ , քաղաքականություն, որը դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։ «Պոպուլիստներ» («ազգային կուսակցություն» ֆերմերային կուսակցություն, որը ստեղծվել է 1891 թվականին, Հյուսիսամերիկյան Միացյալ Նահանգներումև սկսել է պայքար որոշ բարեփոխումների համար՝ երկաթուղիների և հեռագրային միջոցների փոխանցումը պետությանը, եկամտահարկի ներդրումը, հողային սեփականության սահմանափակումը և այլն:

Պոպուլիզմ, Բութանում միապետական պահպանողական գաղափարախոսություն, Ժողովրդադեմոկրատական (պոպուլիստական) կուսակցության գաղափարական հիմքը։

Թեոկրատիա

Կրոնապետություն, թեոկրատիա, պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։ Ստրկատիրական դարաշրջանի կրոնապետության օրինակներ են՝ Եգիպտոսը, Բաբելոնը, հրեական թագավորությունը և արաբական խալիֆայությունը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանությունը։

Երբեմն անվանվում է նաև աստվածապետություն կամ աստվածաիշխանություն։ Հայտնի է Հին աշխարհից։ Միջնադարում այդպիսին էր Արաբական խալիֆայությունը, իսկ 19-րդ դարի իմամ Շամիլի կառավարումը Չեչնիայում և հարևան շրջաններում։ Աստվածապետական էր Պապական մարզը մինչև Իտալիայի միավորումը 1870 թվականին։

Այսօր էլ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու և Վատիկան պետության գլուխն է։ Դրանցում հասարակական և անձնական կյանքի բոլոր կողմերը կանոնակարգվում են եկեղեցական կանոններով, կրոնական տոները ստանում են պետական կարգավիճակ, դատավարությունը իրականացվում է եկեղեցական (կանոնական) իրավունքով և այլն։ Աստածապետությունը տարբերվում է կղերական պետությունը։

Քաղաքագիտություն

  1. Ին՞չ է քաղաքագիտությունը

Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն  գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաքպետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը

2. Քաղաքագիտության ուսումնասիրության նպատակը և խնդիրները.

Երբ խոսում ենք քաղաքագիտության, իբրև գիտության մասին, ապա օբյեկտիվորեն հարց է ծագում, թե արդյո՞ք հասարակության քաղաքական կյանքը, քաղաքական իշխանության ու քաղաքական գործընթացների հետազոտությունը կարելի է համարել գիտություն։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարգել, թե ինչ ենք հասկանում գիտություն ասելով։ Գիտություն բառը ծագել է հուն՝ epistame, լատ.՝ science-ից, որը նշանակում է գիտելիք, գիտելիքներ։ Այն մարդկային գործունեության բնագավառ է, որի հիմնական գործառնություններից է իրականության մասին օբյեկտիվ գիտելիքների ստացումը, մշակումը և տեսական ընդհանրացումը։ Գիտությունը բնության, հասարակության և մտածողության մասին գիտելիքների համակարգ է։ Այն սոցիալական ինստիտուտ է, որի նպատակը նոր գիտելիքների արտադրման, կուտակման և կիրառման գործընթացի ապահովումն է։

Ըստ հետազոտվող առարկայի բնույթի գիտությունները լինում են բնական, հումանիտար, տեխնիկական, սոցիալական և այլն։ Իսկ փաստերի հավաքման և ընդհանրացման առումով՝ փորձնական, տեսական և հիմնարար։ Գիտությունների զարգացման սկզբնական շրջանում բնական այնպիսի գիտություններ, ինչպիսիք են ֆիզիկան և քիմիան, իրենց մեջ ներառում էին այդ հասկացության ամբողջ բովանդակությունը։ Մինչդեռ, ինչպես մի շարք գիտությունների, այնպես էլ քաղաքագիտության շատ բնագավառներ չափումների չեն ենթարկվում։ Օրինակ, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընդունվում քաղաքական որոշումները, ինչո՞ւ քաղաքացիները ենթարկվում կամ երբեմն էլ չեն ենթարկվում այդ որոշումներին։ Բացի այդ, բազմաթիվ որոշումներ, , ընդունվում են գաղտնի։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքագիտությունը չի կարող նմանվել բնական գիտություններին, գիտության կարգավիճակ ունենալ։ Նրա այն մասը, որտեղ կարող ենք ստանալ թվեր, քանակական հստակ տվյալներ, ասենք, հասարակական կարծիքի, ընտրությունների արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ իրոք կարող է նմանվել բնական գիտություններին։ Միաժամանակ քաղաքագետ հետազոտող գիտնականը կարող է հավաքել ոչ միայն քանակական տվյալներ, որն ավելի հեշտ է, այլև արձանագրել, հաստատել կայուն երևույթներ։ Օրինակ, ինչպե՞ս է կառավարությունը ցանկանամ ամրապնդել իր լեգիտիմությունը, ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով եղանակներով են թեկնածուներն ընտրություններում ձգտում հաղթանակի, ինչպե՞ս են ձևավորված քաղաքական կուսակցություններն ու խմբավորումները և այլն։ Այս երևույթների վերլուծությունները ցույց են տալիս, որ նման երևույթներն ունեցել են իրենց նախատիպերը։ Հետո, երբ հետազոտողը սկսած է ընդհանրացած կատարել, դրանք դառնում են հիծնավոր, աճար, այսինքն վերածված են տեսության և այնքան ածար, որ կարող ենք համարել օրենք; Այսպես, քաղաքականության մասին կուտակված են գիտելիքներ, որոնք կաղճում են տվյալ գիտության իմաստը։ Վերջապես, որպես կանոն, գիտության մեջ առանձնացվում են հետևյալ տարրերը, գիտական ընկերություն, որտեղ մարդիկ զբաղվում են տվյալ գիտաճյուղի մշակմամբ և դասավանդմամբ, հստակեցվում է նրա թեմատիկ բնագավառը, մեթոդաբանական հիմքը։ Ըստ էության քաղաքագիտությունն իր մեջ ընդգրկում է գիտության վերը նշված բոլոր տարրերը։

Քաղաքական գիտությունը ամբողջությամբ զարգանում է որպես քաղաքականության մասին տեսական և պրակտիկ գիտելիքների համակարգ։ Տեսական քաղաքագիտությունը լուծում է գիտական հարցեր՝ կապված քաղաքական գործունեության մասին հիմնարար գիտելիքների ձևավորման հետ։

Տեսական քաղաքագիտությունը ուղղված է դեպի գիտության առարկան, նպաստում է գիտելիքների աճին, ընդգծում կիրառականի հիմնական ուղղությունը։ Դա կարևոր դեր է խաղամ քաղաքական գործընթացների վերլուծության հայեցակարգային և մեթոդաբանական ապարատի մշակման գործած։ Քաղաքագիտության տեսական և կիրառական ուղղություններն իրարից տարբերված են ոչ այնքան հետազոտության օբյեկտի և մեթոդների առածով, որքան իրենց առջև դրված նպատակներով։ Կիրառական քաղաքագիտությանը ուղղակի պատասխանում է ինչի՞ համար և ինչպե՞ս հարցերին, զբաղվում է ընթացիկ քաղաքական պրակտիկայից բխող պրոբլեմային որոշակի իրավիճակների վերլուծությամբ։ Կիրառական քաղաքագիտությունը տեսական մոդելների, հետազոտական ընթացակարգերի, քաղաքական զանազան տեխնոլոգիաների ամբողջություն է՝ ուղղված գործնական կիրառման և ռեալ քաղաքական արդյունք ստանալու նպատակին։ Նրա հետազոտության հիմնական առարկան կոնկրետ իրադարձությունն է՝ իր ամբողջ հարստությամբ, կապերով ու հարաբերություններով։ Կիրառական քաղաքագիտության սուբյեկտները վերլուծաբան փորձագետներ են, որոնք աշխատում են հետազոտական կենտրոններում և պետական կառուցվածքներում։ Այսօր աշխարհի առաջատար համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում իրականացվում են և տեսական և կիրառական հետազոտություններ։

3) Պետության առաջացումը, պետության ձևերը.

Հասարակության քաղաքական կյանքն ուսումնասիրող գիտությունը անգլիալեզու երկրներում կոչվում է Political science՝ քաղաքական գիտություն։ Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրներում օգտագործվում է պոլիտոլոգիա։ Ինչպես տեսական, այնպես էլ կիրառական իմաստով քաղաքագիտությունը ավանդաբար համարվել է արվեստ, գիտություն պետության կառավարման մասին։ Դեռևս Պլատոնի ժամանակներից քաղաքական գիտության գլխավոր հարցն այն էր, թե ով պետք է ղեկավարի պետությունը։ Պլատոնը գտնում էր, որ ոչ թե ամբոխը, այլ լավագույնները, ընտրյալները պետք է ղեկավարեն պետությունը։ Արիստոտելը, առարկելով Պլատոնին՝ գտնում էր, որ յուրաքանչյուր մարդ, որն օժտված է խելամտությամբ, վճռականությամբ և փիլիսոփայի հմտությամբ, պետք է մասնակցի հասարակության կառավարման գործերին։

Մինչև XX դարի 20-30 ական թվականները քաղաքական գիտությունը ավանդական ձևով համարվում է ուսմունք, տեսություն պետության մասին։ Եվ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն առանձնացվեց պետականագիտությունից և դարձավ ինքնուրույն ուսումնասիրման առարկա։ Այդ ժամանակ էլ որոշակիորեն սահմանազատվեց դրա գործողության առարկայական բնագավառը, հստակեցվեց մյուս հումանիտար գիտությունների հետ նրա փոխհարաբերությունների դաշտը։ Պատմականորեն այնպես էր ստացվել, որ քաղաքական գիտությունը ծագել և զարգացել է հումանիտար մյուս գիտությունների, հատկապես՝ պետականագիտության ընդերքում։ Եթե այդ գործընթացը նախկինում դրական դեր է խաղացել այն առումով, որ քաղաքականգիտության մի շարք հիմնահարցերի մշակմամբ զբաղվել են մասնագետները, ապա այսօր այդ ուղին ոչ միայն անբավարար է, այլև՝ վնասակար։ Բանն այն, որ քաղաքական բարդ գործընթացների արդյունավետ հետազոտության համար անհրաժեշտ է որոշակիորեն սահմանազատել հարակից գիտությունների առարկայական և գործառնական դաշտը։ Քաղաքական գիտության առարկայական ձևավորման գործընթացն իրականացվել է մի քանի տասնամյակների ընթացքում։ Այն ընդգրկում է XIX դարի վերջը և XX դարի սկիզբը, երբ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում բուռն զարգացում ապրեց գիտության այդ ճյուղը։ 1857 թվականին ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում բացվեց քաղաքական գիտության դպրոց։ 1871 թվականին Ֆրանսիայում հիմնադրվեց «Քաղաքական գիտությունների ազատ դպրոցը», 1895 թվականին՝ «Տնտեսության և քաղաքականության լոնդոնյան դպրոցը» 1903 թվականին հիմնադրվել է «Քաղաքական գիտության ամերիկյան ասոցիացիան»: Սկսեցին պարբերաբար հրատարակել մի շարք մասնագիտական հանդեսներ, մշակեցվեց և ներդրվեց գիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգ։ Առաջին քաղաքագիտական հանդեսը՝ «Political Sciences», լույս է տեսել ԱՄՆ-ում դեռևս 1880 թվականին, իսկ 1886 թվականին Կոլումբիայի համալսարանում պարբերաբար հրատարակվում է «Political Sciences Quarterty» հանդեսը։ XX դարի սկզբից մինչև 60-ականները քաղաքական գիտության զարգացումը ընթանում էր ամերիկյան սցենարով։ Առաջին և երկրորդ աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում Եվրոպայում արգելված էին քաղաքական անկախ վերլուծությունները։ Ֆաշիստական վարչաձևի հաստատումը հանգեցրեց այն բանին, որ արևմտաեվրոպական մի շարք հայտնի գիտնականներ՝ Զ. 

, Կ. Մանհեյմը, Հ. Մարկուզեն և ուրիշներ տեղափոխվեցին ԱՄՆ ու մեծ ներդրում ունեցան քաղաքագիտության զարգացման գործում։ Սրանում է պայմանավորված նաև համաշխարհային քաղաքական գիտության մեջ մինչև XX դարի 70-ական թվականներին ԱՄՆ-ի գերիշխող դերը։ 1948 թվականին ՄԱԿ-ի կրթության գիտության և մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Փարիզում գումարվում է քաղաքական գիտության միջազգային գիտաժողով, որտեղ հատուկ նշվեցին քաղաքական գիտության հետազոտության հիմնախնդիրները։ Դրանք են

  • քաղաքական տեսություն
  • քաղաքական ինստիտուտները
  • կուսակցությունները և կուսակցական համակարգերը
  • միջազգային հարաբերությունները և այլն։