Նախ օրս սկսեց հրաշք մարդկանցով։ Հանդիպեցինք ու ուղևորվեցինք դեպի Էջմիածին։ Հասանք Սբ. Հռիփսիմե եկեղեցին որտեղ նաև Հռիփսիմեի գերեզմանին այցելեցինք։



Այնուհետև ուղևորվեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածին։


Զրուցեցինք Լևոն Սարկավագի հետ։
Եղանք այնտեղի գանձատանը և Ռուբեն Սևակի թանգարանում։ Ամենինչ շատ գեղեցիկ էր և հետաքրքիր; ինչ֊որ տեղ նաև զարմանալի։
Ահա ևս մի քանի կադր`





Այստեղից շատ տպավորված բոլորս գնացինք Էջմիածնի միակ Ֆուդ կորտը, իսկ հետո Օհանի հետ այցելեցինք նրանց տուն։ Նրա մայրիկը մեծ պատրաստություն էր տեսել մինչ մեր գալը։ Շատ լավն էր նրա մայրիկը։ Իսկ վերջում շնորհակալություն հայտնեցինք նրանց և ուղևորվեցին հետ դեպի Երևան։
Բոլորս շատ տպավորված էինք այդ լի և հագեցած օրվանից և մեր սիրելի ընկեր Ռուզաննային շնորհակալություն հայտնեցինք այդ գեղեցիկ օրվա համար։