- Գտնե՛լ համաձայնության սխալները։
- Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
- Պահանջվում է հմուտ մասնագետներ։
- Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։
- Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
- Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
- Գտնե՛լ խնդրառության սխալները։
- Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
- Այդ գործում նա չի մասնակցել։
- Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
- Նկարը փակցրեց պատից։
- Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։
Շտեմարանային հարցեր
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:
Երեկոյի ավարտին երգչուհին շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել էին իրեն մեծ փառքի հասնելու համար: (ճիշտ)
Այդ մարդաշատ քաղաքում ես ոչ միայն ծանոթացա իմ կյանքի ընկերեջ հետ, այլև հաղորդակից եղա նրա դարավոր մշակույթին:
Հրավիրվածների մեծ մասը տեղյակ էր նրա նենգ քայլերին:
Նախընտրում եմ, սակայն, նրա հոգսը թողնելու կյանքին ու Աստծուն:
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:
Արագ հիասթափվում էր ամենքից ու ամեն ինչից:
Նրանք սկսել են կարևորել այդ գործին: (ճիշտ)
Կարծես մի աչքով աջ էր նայում, մյուսով՝ ձախ:
Դանդաղ մոտեցավ խմբին և սկսեց խոսել Աստծուց ու աստվածայինից:
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:
Պարզվեց, որ ռուսական գիմնազիան իրոք ոչինչ չի տալիս ավարտողներին, բացի «հասունության վկայականից»:
Այդ նշանավոր պարոնը իր հոդվածներից մեկը նվիրել էր Կովկասի դեպքերին և կարծիք հայտնել Բաքվի կոտորածների տնտեսական հիմքի վերաբերյալ:
Ըստ նրա համոզման՝ թուրքերը, ինչպես ամենուրեք, Կովկասում ևս տնտեսապես հարստահարվում էին ավելի ճարպիկ ազգությունների, մասնավորապես հայերի կողմից:
Մեքենան արագ ընթանում էր դեպի իջևանատանը, իսկ հոգնած ուղևորները երազում էին հանգստի մասին: (ճիշտ)
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:
Ազգի զարգացումը խթանելու համար մեծ ու անձնազոհ առաջնորդներ են պետք:
Մեր առաջընթացին միշտ էլ խոչնընդոտել են անձնապաշտ ու դավաճան մարդիկ:
Մարդ կոչվելու իրավունք ունի նա, ով միշտ երախտապարտ է իր ծնողներին, իր ուսուցիչներին:
Աղջիկը ստիպված էր համաձայնել սիրած տղայի կարծիքին: (ճիշտ)
Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ չկա:
-Առաջարկներիդ հետ լիովին համաձայն ենք,-ասաց տնօրենը:
Նրա բոլոր ձեռնարկումներին մերձավորները միշտ սատարում էին:
Արածդ սխալի համար պիտի ներողություն խնդրես հորդ:
Ձու գողացողը ձի էլ կգողանա: (ճիշտ)
Ո՞ր նախադասության ընդգծված անդամներն են կապված համաձայնությամբ:
Մեծ բանաստեղծ Թումանյանը միշտ իր ժողովրդի հետ է եղել:
Այն ժամանակ Հիսուսը հավաքեց իր աշակերտներին, լեռը բարձրացավ:
Մեն-մենակ պարում էր մի աղջիկ՝ նոճիահասակ ու գիսարձակ:
Սմբատ Բագրատունուն՝ որպես կայսեր դեմ մեղանչածի, գցում են գազանների դեմ: (ճիշտ)
Ո՞ր նախադասության ընդգծված անդամներն են կապված համաձայնությամբ:
Խորասանի մեծ բանաստեղծը՝ Օմար Խայամը, կավե գավաթից գինի էր խմում:
Քաղաքը աստիճանաբար արթնանում էր անդորր քնից:
Նրա հայացքը բևեռված էր ինձ վրա: (ճիշտ)
Իսկ աղոթելիս մենք դադարեցինք մեր հայացքը դեպի առաստաղ ուղղելուց:
Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:
Կա՛մ Թինան, կա՛մ Լիանան պիտի ավարտին հասցնեն գործը: (ճիշտ)
Ե՛վ տղան, և՛ աղջիկը կարծես սպասում էին հրաշքի:
Անտարբեր հայացքը դեպի գոմի դուռն էին ուղղել պառավ կովը, սպիտակ ձին:
Տերյանի «Մթնշաղի անուրջները» նոր էջ բացեց հայ բանաստեղծության մեջ: