Անտուան դը Սենտ Էքզյուպերի՝ “Ամրոց”

Վերլուծություն`

1923 թվականի հունվարին ենթարկվում է ավիավթարի. նա ստանում է գանգուղեղային վնասվածք։ Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։ Սկզբնական շրջանում հաջողության չհասնելով՝ նա անցնում է շատ դժվարությունների միջով։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։

1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։

Լյուֆտվաֆֆեի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Նա ասել է, որ չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Մահը ՝  Վթարի բազմաթիվ տարբերակներ առաջադրվեցին, ինչպես օրինակ՝ տեխնիկական անսարքությունը, օդաչուի ինքնասպանությունը։ Ըստ մամուլի 2008 թ. մարտի հրապարակումներ, Լյուֆտվաֆֆեի 86-ամյա գերմանացի վետերան Հորստ Ռիպպերտը, «Յագդգրուպպե 200» էսկադրիլիայի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է իր «Մեսերշմիտտ M-109» ինքնաթիռով կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Ըստ նրա հայտարարության՝ ինքը չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Հետաքրիր փաստեր

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ձախլիկ էր։

Որպես օդաչու աշխատելու տարիներին Էքզյուպերին ենթարկվել է 15 ավիավթարի։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին կատարելապես տիրապետում էր խաղաքարտերով աճպարարության արվեստին։

Ավիացիայի բնագավառում կատարել է մի շարք հայտնագործություններ, որոնց համար հավաստագրեր է ստացել։

Իմ կարծիքը վերնագրի մասին ՝ ասեմ, որ երբ տեսա միայն բառը մտածեցի թե՛ կարող է տան կամ ընտանիքի հետ կապված մի պատմվածք լինել, բայց այն իմ կարծիքով սիրելիի մասին էր։Հեղինակը նրան սիրահարված էր։Գեղեցիկ պատմություն որտեղ հեղինակը գեղեցիկ ասմունքում է նրա սիրելիի համար։Այս պատմվածքը ինձ միայն գերեց իր այդ գեղեցիկ խոսքերով։Այսպիսի պատմվածքները կարող են կարդալ սիրահարված և սիրելու ձև չունեցող մարդիկ։

Գործնական աշխատանք

  1. Գտնե՛լ համաձայնության սխալները։
  2. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
  3. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
  4. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։
  5. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
  6. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
  7. Գտնե՛լ խնդրառության սխալները։
  8. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
  9. Այդ գործում նա չի մասնակցել։
  10. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
  11. Նկարը փակցրեց պատից։
  12. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։

Շտեմարանային հարցեր

Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

Երեկոյի ավարտին երգչուհին շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել էին իրեն մեծ փառքի հասնելու համար: (ճիշտ)

Այդ մարդաշատ քաղաքում ես ոչ միայն ծանոթացա իմ կյանքի ընկերեջ հետ, այլև հաղորդակից եղա նրա դարավոր մշակույթին:

Հրավիրվածների մեծ մասը տեղյակ էր նրա նենգ քայլերին:

Նախընտրում եմ, սակայն, նրա հոգսը թողնելու կյանքին ու Աստծուն:

Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:

Արագ հիասթափվում էր ամենքից ու ամեն ինչից:

Նրանք սկսել են կարևորել այդ գործին: (ճիշտ)

Կարծես մի աչքով աջ էր նայում, մյուսով՝ ձախ:

Դանդաղ մոտեցավ խմբին և սկսեց խոսել Աստծուց ու աստվածայինից:

Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:

Պարզվեց, որ ռուսական գիմնազիան իրոք ոչինչ չի տալիս ավարտողներին, բացի «հասունության վկայականից»:

Այդ նշանավոր պարոնը իր հոդվածներից մեկը նվիրել էր Կովկասի դեպքերին և կարծիք հայտնել Բաքվի կոտորածների տնտեսական հիմքի վերաբերյալ:

Ըստ նրա համոզման՝ թուրքերը, ինչպես ամենուրեք, Կովկասում ևս տնտեսապես հարստահարվում էին ավելի ճարպիկ ազգությունների, մասնավորապես հայերի կողմից:

Մեքենան արագ ընթանում էր դեպի իջևանատանը, իսկ հոգնած ուղևորները երազում էին հանգստի մասին: (ճիշտ)

Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ կա:

Ազգի զարգացումը խթանելու համար մեծ ու անձնազոհ առաջնորդներ են պետք:

Մեր առաջընթացին միշտ էլ խոչնընդոտել են անձնապաշտ ու դավաճան մարդիկ:

Մարդ կոչվելու իրավունք ունի նա, ով միշտ երախտապարտ է իր ծնողներին, իր ուսուցիչներին:

Աղջիկը ստիպված էր համաձայնել սիրած տղայի կարծիքին: (ճիշտ)

Ո՞ր նախադասության մեջ խնդրառության ախալ չկա:

-Առաջարկներիդ հետ լիովին համաձայն ենք,-ասաց տնօրենը:

Նրա բոլոր ձեռնարկումներին մերձավորները միշտ սատարում էին:

Արածդ սխալի համար պիտի ներողություն խնդրես հորդ:

Ձու գողացողը ձի էլ կգողանա: (ճիշտ)

Ո՞ր նախադասության ընդգծված անդամներն են կապված համաձայնությամբ:

Մեծ բանաստեղծ Թումանյանը միշտ իր ժողովրդի հետ է եղել:

Այն ժամանակ Հիսուսը հավաքեց իր աշակերտներին, լեռը բարձրացավ:

Մեն-մենակ պարում էր մի աղջիկ՝ նոճիահասակ ու գիսարձակ:

Սմբատ Բագրատունուն՝ որպես կայսեր դեմ մեղանչածի, գցում են գազանների դեմ: (ճիշտ)

Ո՞ր նախադասության ընդգծված անդամներն են կապված համաձայնությամբ:

Խորասանի մեծ բանաստեղծը՝ Օմար Խայամը, կավե գավաթից գինի էր խմում:

Քաղաքը աստիճանաբար արթնանում էր անդորր քնից:

Նրա հայացքը բևեռված էր ինձ վրա: (ճիշտ)

Իսկ աղոթելիս մենք դադարեցինք մեր հայացքը դեպի առաստաղ ուղղելուց:

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Կա՛մ Թինան, կա՛մ Լիանան պիտի ավարտին հասցնեն գործը: (ճիշտ)

Ե՛վ տղան, և՛ աղջիկը կարծես սպասում էին հրաշքի:

Անտարբեր հայացքը դեպի գոմի դուռն էին ուղղել պառավ կովը, սպիտակ ձին:

Տերյանի «Մթնշաղի անուրջները» նոր էջ բացեց հայ բանաստեղծության մեջ:

Շտեմարանային հարցեր

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Այսպես է անցկացնում իր ժամանակը բուն փարիսեցիների մեծ մասը:

Եվրոպայում թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն դպրոցները ուսանողներից պահանջում են աշխատասիրություն:

Հարևանների կյանքը, նրանց առօրյա անցուդարձը ինձ շատ է հետաքրքրում: (ճիշտ)

Այստեղ ուսում են տալիս, գիտություն են սովորեցնում, իսկ այնտեղ միայն քաղաքացիներ են պատրաստում:

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Որպես կարգազանցների՝ աշակերտներից մի քանիսին պատժեցին:

Աշակերտը և նրա ուսուցիչը պարգևատրվեցին պատվոգրերով:

Ոտքերը ցավում էր, և չշարունակեց վերելքը: (ճիշտ)

Մի քանիսը ցատկեցին և սկսեցին մագլցել դեպի վեր:

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Քնելուց առաջ տան դուռը փակում էր կա՛մ պապս, կա՛մ մեծ հորեղբայրս:

Թմբուկ, զուռնա, աղաղակ, հռհռոց խառնվեց իրար, սկսվեց իրարանցում: (ճիշտ)

Նիդեռլանդները Եվրոպայի լավագույն երկրներից է:

Նրա ուշք ու միտքը դրսում էր:

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Լիլիթի երեսպաշտությունը, կեղծավորությունը պատմվածքում անձնավորված են:

Ես ու Լևոնը մտածում էինք գալիք օրերի մասին:

Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում տիրում էր խաղաղություն:

Նրան չէր անհանգստացում ո՛չ ցուրտը, ո՛չ մենակությունը: (ճիշտ)

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Թե ինչ սոսկալի դեպքեր էին կատարվել նրանց տանը, ամեն մարդ գիտեր:

Քեզ՝ իբրև հաղթողի, հանձնելու են պատվոգիր:

Ե՛վ Զանգու գետի ափին հանգստացողների ուրախ աղմուկը, և՛ ծաղկած ծառերի բույրը հոգիդ լցնում է քաղցր զգացողությամբ: (ճիշտ)

Ոչ մի առարկություն չկա այդ հարցում:

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Հրավիրյալների մեծամասնությունը այդպես էլ չկարողացավ որևէ նախաձեռնությամբ հանդես գալ:

Դու հեռացար, ու քեզանից հուշեր, անմոռաց հույզեր մնաց: (ճիշտ)

Մայրը երեխայի հետ գնաց զբոսանքի:

Ուսանողներից յուրաքանչյուրը սպասում էր իր արդյունքների ամփոփմանը:

Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

Իջնում էր ձյունը հանդարտ՝ ճերմակ անուրջներով պարուրելով աշխարհը:

Մագաղաթյա մատյանները դարերի գանձերն են ամփոփում իրենց մեջ:

Վերջին օրերի դեպքերը, նախարարների՝ երկրի տարբեր կողմերից ժամանակը խառնաշփոթ էր ստեղծել մայրաքաղաքում: (ճիշտ)

Մենք ամենքս հյուր ենք կյանքում Մեր ծննդյան փուչ օրից…

Սարգսյան աշխատանք

Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։

(1) Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց,(պարզ ընդարձակ) (2) Թորգոմը սրտի
թրթիռով գնաց դեպի անտառի եզրը(պարզ ընդարձակ) (3) ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ:(պարզ ընդարձակ) (1) Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու
քարակարկառ,(պարզ ընդարձակ) (2) իսկ շուրջը ամայություն էր:(պարզ ընդարձակ) (1) Հավաստիանալու համար, (2) որ իրոք
չկա ոչ ոք,(պարզ համառոտ) (1) նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց:(պարզ ընդարձակ) Դարձյալ ոչ մի
ձայն չլսվեց:(պարզ ընդարձակ) Այնժամ նա զգույշ հետ դարձավ։(պարզ ընդարձակ)

Շտեմարանային հարցեր

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը նախադաս:

Ի լրումն այն ամենի, ինչ գրել էր նախորդ նամակում, ուզում եմ մի խոստովանություն անել:

Որքան անհրաժեշտ եք համարում, այնքան էլ կմնամ:

Զգաց, որ փախչելու տեղ չկա, և սեղմվեց մի անկյունում:

Կինը, որ ամբողջ ժամանակ մտասույզ իր կարն էր անում, բարձրացրեց գլուխը:

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

Խմբին մոտեցավ մի աղջիկ, որ հագել էր երկար շրջազգեստ:

Ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչ էր սպասվում ընտանիքիս:

Պարզ չէ, թե ինչ ճանապարհով է երեխան հասել այստեղ:

Չեմ զղջում, որ ընկերոջս արտահայտվելու հնարավորություն չտվեցի:

Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

Տիկին Սաթենիկը, որ Մխիթար սպարապետի կինն էր, կանգնած էր ամրոցի՝ անդունդի վրա կախված միակ քարե պատշգամբում:

Զգում էր, որ յուրայինների վիճակը ժամ առ ժամ վատանում էր:

Պարզվեց, որ պարսկական զորքերը ծուղակն են ընկել նեղ կիրճը մտնելուց հետո:

Նրան նայեցի ու ապշեց, որ իմ խոսքերից բնավ չէր այլայլվել:

Բայի լրացումներ

Գտնե՛լ խնդիրները և որոշե՛լ տեսակը։
Մի բարձրուղեշ ծառի մոտով անցնելիս ինձ թվաց, թե լսում եմ մարդկային
բազմաթիվ ձայներ և երաժշտության նման ինչ-որ ելևէջներ: Նայեցի աջ ու ձախ,
բայց ոչինչ չտեսա: Ձայները դադարեցին և մի քանի վայրկյանից նորից կրկնվեցին: Պարզվեց, որ դրանք գալիս են տասնինը-քսան մետր բարձրություն ունեցող
այդ ծառից: Երբ մի թեթև սյուք է անցնում ճյուղերի միջով, ծառի ասեղնաձև
տերևները, իրար շփվելով, մի տեսակ նվագահանդեսի պատրանք են ստեղծում:
Հիշեցի, որ մի գրքում վաղուց կարդացել էի այդ ծառի մասին:

բազմաթիվ մարդկային ձայներ և երաժշտության նման ինչ-որ ելևէջներ-ուղիղ խնդիր

ոչինչ-ուղիղ խնդիր

մի տեսակ նվագահանդեսի պատրանք-ուղիղ խնդիր

Գտնե՛լ պարագաները և որոշե՛լ տեսակը։
Ամեն առավոտ՝ ժամը վեցին, ես բարձրանում էի կանաչազարդ բլրի գագաթը՝ ոսկեվառ արևածագը տեսնելու: Բարձրաբերձ լեռներից փչում էր վաղորդյան
սարսռեցնող զովությունը, և դրանից կնճռոտվում էր լճի վիթխարի կապույտ հայելին: Արևի դեղնազօծ սկավառակը ելնում էր Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից, և այդ պահին լիճն առկայծում էր երփնավառ ծփանքով: Լսվում էր աղավնիների կանչը մոտակա քարափից, և երամը փռփռոցով օդ էր բարձրանում՝ լողալու
արևի առաջին ոսկեզօծ շողերում:

Ամեն առավոտ՝ժամը վեցին-ժամանակի պարագա

կանաչազարդ բլրի գագաթը-տեղի պարագա

ոսկեվառ արևածագը տեսնելու-նպատակի պարագա

բարձրաբերձ լեռներից-տեղի պարագա

Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից-տեղի պարագա

այդ պահին-ժամանակի պարագա

մոտակա քարափից-տեղի պարագա

լողալու արևի առաջին ոսկեզօծ շողերում-նպատակի պարագա

Ձայնարկություն

  1. Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր
    լինի կազմել այլ խոսքի մասեր։

Տը՜զզ-տզզալ խը՜շշ-խշշալ շը՜շշ-շշուկ

 2. Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Վա՜յ-զգացական

ծուղրուղու՜-նմանաձայնական

հե՜յ-կոչական

օ՜ֆ-զգացական

ծի՜վ-ծի՜վ-նմանաձայնական

ա՜խ-զգացական

վա՛շ-վի՛շ-զգացական

ուխա՜յ-զգացական

Վերաբերական

Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Հաստատական-արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած

Երկբայական-գուցե, երևի, արդյոք, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, կարծես թե, արդյոք, թերևս

Ժխտական-ո՛չ, չէ՛

զգացական-բարեբախտաբար, ցավոք, երանի

Սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ

Սահմանափակման-գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե

Ցուցական-ահա, ահավասիկ

Զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, այսուհանդերձ, համենայն դեպս

Կամային-հապա, մի

Գործնական աշխատանք

1. Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
5. Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուր լավ է նվագում։
2. Այդ գործին նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատին։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։

Թեստերի մասին

Ես համաձայն եմ քննության թեստերի տարբերակին,քանի որ դա օգնում է աշակերտին ստուգել իր գիտելիքները և ավելի հեշտությամբ կատարել այն։ Մենք նայեցինք թեստը և հասկացանք,որ այն ավելի մատչելի է աշակերտի համար։ Ես կողմ եմ։