Ուրիշը

Վիշապը

Անա Մարիա Շուա

Վիշապի խնդիրն այն է, որ չգիտի ոչ մի բան անել։ Չափազանց ծեր է թռչելու համար,  և հազիվ թե հավի չնչին թրթիռին հասնի։ Չնայած, որ մի զույգ ծխի սյուներ են աղոտ վեր բարձրանում իր թեփուկավոր քթանցքներից, նա այլևս ի վիճակի չէ դուրս մղելու իր վրիժառու հուրը։ Հետաքրքիր է, ասում է տնօրենը, շատ հետաքրքիր է, բայց ավելի կենդանաբանակ այգու բան է, քան կրկեսի։ Զմռսած, իր ժամանակը երբ հասնի, կարելի է մի լավ գնով ծախել որևէ թանգարանին։ 

Եվ տերը, կամ երևի վիշապի ներկայացուցիչը, լքում է կրկեսը հուսահատ՝ քարշ տալով իր հոգնածությունը, մի բուսակեր վամպիրենրի ընտանիք, մի նախկին հրեշտակ, ով անհաճո ձևով ցուցադրում էր իր խեղված թևերի կոճղերը։ 

 “El dragón”

ANA MARÍA SHUA

El problema es que el dragón no sabe hacer nada. Está demasiado viejo para volar y logra apenas un patético revoloteo de gallina. Aunque un par de columnas de humo se elevan débilmente de sus narinas escamosas, ya no es capaz de expeler su fuego vengador. Es interesante, le dice el director, muy interesante, pero más apropiado para un zoológico que para un circo. Embalsamado, en su momento, podrá vendérselo por una buena suma a cualquier museo.

Y el dueño, o tal vez el representante del dragón, se va del circo desalentado, arrastrando su cansina, una familia de vampiros vegetarianos, un ex-ángel que exhibe torpemente los muñones de sus alas mutiladas.

Այդ աշխարհները, որոնք մեր մեջ ապրում են 
Ու՞ր է տանում քեզ
Այն բառը, որը բաց ես թողնում։
Ի՞նչ բանալի ես հորինում
հայացքիդ մեջտեղում 
Ինչպե՞ս ես թաքցնում երեսդ
Ժպիտիդ հետևում 
Ու փախչում․
Ի՞նչ գիտես այն աշխարհների մասին
Որ ապրում են մեր մեջ՝
Առանց մերը լինելու,
Ի՞նչ ես հիշում դարեր առաջվա 
մոլորակային կյանքից,
որոնք նախորդում են քո այսօրվա «ես»-ին.
Կարծում ես՝ ո՞վ կլինես՝ անցնելով շեմը
նրանց. ովքեր կարող են տեսնել
Առեղծվածի դարպասները, չունեն կողպեք։

ՀՀ Սահմանադրություն

Սահմանադրությունը բոլոր օրենքների ամբողջությունն է: Սահմանադրություն պետության հիմնական օրենքն է, այն սահմանում է պետության պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը և դատական համակարգը Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է: Հայաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին: Դրանից հետո հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանդրության տոն: ՀՀ Սահմանադրությունը 2 անգամ փոփոխության է ենթարկվել: Առաջինը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի հնարաքվեով, իսկ երկրորդը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից և 16 գլուխներից: Սահմանադրության մեջ կա 220 հոդված:

ԳԼՈՒԽ 1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ Այս գլխում ներկայացված է 22 հոդված՝ դրանցից առաջին երեքը փոփոխության ենթակա չէ: Ահա այդ երեք հոդվածները՝

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ԳԼՈՒԽ 2․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Այս գլխում ներկայացված են մարդու իրավունքները և ազատությունները, որը համապատասխանում է միջազգային նորմերին: Այստեղ կան նաև մարդու հիմնական պարտականությունների մասին: Այս գլուխը բաղկացած է 59 հոդվաղից:

ԳԼՈՒԽ 3։ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Այստեց սահմանված է երկրի զարգացման օրենսդրական երաշխիքներն ու պետական քաղաքականության հիմնական նպատակները: Այն ունի 6 հոդված:

ԳԼՈՒԽ 4․ Ազգային Ժողով Այս գլուխը վերաբերում է Ազգային Ժողովին: Այստեղ գրված է Ազգային Ժողովի կարգավիճակը, լիազորությունները, ընտրության կարգը, պատգամավորների կարգավիճակը և օրեսնդրական գործընթացը: Այս գլխում կա 35 հոդված:

ԳԼՈՒԽ 5․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ Այս գլխում ներկայացված են ՀՀ Նախագահի կարգավիճակը, նրա լիազորությունները, ընտրության կարգը և լիազորությունների ժամկետը, Նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները։ Այն ունի 23 հոդված:

ԳԼՈՒԽ 6․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այս գլուխը սահմանում է գործադիր իշխանությունը, նրա լիազորությունները և գործունեության կարգը: Այս գլուխը ունի 16 հոդված:

ԳԼՈՒԽ 7․ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԲԴԽ Այս գլուխը ներկայագնում է դատական համակարգե, դատարանները ու բարձրագույն դատական խորէհուրդը՝ դրանց գործունեությունը, կարգը, կառուցվածքը: Այն ունի 14 հոդված:

ԳԼՈՒԽ 8․ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ Այս գլուխը սահմանում են նոր սահմանադրական մարմիններ։ Այն ունի 3 հոդված:

ԳԼՈՒԽ 9․ ՏԻՄ Այս գլխում ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների մասին: Այստեղ գրված են համայնքների կառավարման մասին իրավունքները և կարողությունները: Ունի 12 հոդված:

ԳԼՈՒԽ 10․ ՄԻՊ Այս գլուխը մարդու իրավունքների պաշտպանի մասին է: Կա 3 հոդված:

ԳԼՈՒԽ 11․ ԿԸՀ-ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Գլուխը վերաբերում է պետության ընտրական համակարգին։ Այն սահմանում են նոր սահմանադրական մարմիններ։ Կա 2 հոդվաղ:

ԳԼՈՒԽ 12․ ՀՌՀ-ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ- Այս գլուխե ևս սահմանում է նոր մարմիններ: Կա 2 հոդված:

ԳԼՈՒԽ 13․ ՀՔՊ-ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԸ Նոր սահմանադրական մարմին սահմանող գլուխներից մեկն է: Կա 2 հոդված:

ԳԼՈՒԽ 14․ ԿԲ-ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ Այն ևս սահմանում է նոր սահմանադրական մարմին: Կա 2 հոդված:

ԳԼՈՒԽ 15․ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ Այստեղ ներկայացված են սահմանադրության մասին օրենքի, ընդունման, փոփոխությունների կարգի հիմնական դրույթները: Գրված է, որ սահմանադրությունը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով: Սահմանվում են հանրաքվեի անցկացման հիմունքները։ Գլուխն ունի 7 հոդված:

ԳԼՈՒԽ 16․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ Այս գլխով սահմանվում են սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթները։ Կա 12 հոդված:

Ահա այսպիսին է ՀՀ սահմանադրությունը: 

Պետական կառավարման ձևեր

Պետական կառավարման հիմնական ձևերն են՝ միապետություն և հանրապետություն:

Միապետութուն

Միապետությունը կառավարման մի ձև է, որտեղ պետությունը կառավարում է միապետը՝ պետութան միանձնյա ղեկավարը, գահը փոխանցվում է ժառանգաբար և միապետը ժողովրդի առջև պատասխանատվություն չի կրում: Միապետության ժամանակ չկա օրենսդիր, գործադիր մարմիններ և դատական համակարգ: Որոշումները կայացնում է միապետը: Կա միապետության տեսակներ՝ բացարձակ միապետություն, սահմանադրական միապետություն, դուալիստական միապետություն և խորհրդարանական միապետություն:

Բացարձակ միապետություն (անսահմանափակ)-երկիրը ղեկավարում է միապետը, նա երկրի գերագույն մարմինն է: Սահմանափակ միապետություն-բացի միապետից կան նաև այլ իշխանություններ:

Սահմանադրական միապետություն-միապետն ունի սահմանափակ իշխանություն, որը հիմնված է Սահմանադրության վրա, այնտեղ կա մեկ իշխանություն ևս, որը ձևավորում է ժողովուրդը:

Դուալիստական միապետություն-այստեղ միապետն ունի գործադիր իշխանության լիարժեքություն, նաև ունի օրենսդիր և դատական իշխանությունների մի մաս:

Խորհրդարանական միապետություն-միապետը ձևական բնույթ է կրում, ամեն ինչ կատարում է խորհրդարանը:

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման մի ձև է, որտեղ երկրի ղեկավարին ըտրում է ժողովուրդը կամ հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից: Հանրապետությունում երկիրը ղեկավարում է նախագահը, պետությունն ունի օրենսդիր, գործադիր մարմիններ և դատական համակարգ: Որոշումները կայացնում է նախագահը դրանք համձայնեցնելով խորհրդարանի հետ: Կան հանրապետության տեսակներ՝ Նախագահական հանրապետություն, Խորհրդարանական հանրապետությունը, Կիսանախագահական հանրաետություն:

Նախագահական հանրապետություն-երկրում իշխանությունը պատկանում է նախագահին, որոշումները ընդունում ու իրականացնում է նախագահը, կազմավորում և կազմալուծում է օրենսդիր մարմինը (խորհրդարանը):

Խորհրդարանական հանրապետություն-որոշումները ընդունում է Ազգային ժողովը, նախագահը չունի լիազորություններ:

Կիսանախագահական հանրապետություն-Կառավաարման նման ձև ունեցող երկրներում նախագահի իշխանությունը զուգորդվում է խորհրդրաանական իշխանությամբ:

Ռեկրեացիոն ռեսուրսներ

1.Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները

2.Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:

3.Ֆիլմի տեսքով ներկայացրեք Հայաստանում ձեր նախընտրած տուրիստական վայրերից:

4.Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:

5.Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:

6.Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. երեք բան որ կնպաստեն զարգացմանը և երեք սխալ, որ թույլ են տալիս:

7.Ամփոփում՝ հոդվածի տեսքով ներկայացրեք կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցումը, որպես տուրիզմի բաղադրիչ

Պատասխաններ

  1. Ռեկրեացիոն ռեսուրսները դրանք մարդու առողջության, հանգստի կազմակերպման, շրջակա միջավայրի ռեսուրսների ուսումնասիրման ռեսուրսներն են: Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնածինը դա այն ռեսուրսներն են, որոնք բնության մեջ ստեղծվել են բնականորեն, իսկ մարդածին ռեսուրսները դրանք այն ռեսուրսներն են, որոնք ստեղծում են մարդիկ: Բնածին ռեկրեացիոն ռեսուրսներից են՝ լճերը, գետերը, անտառները, լեռները և այլն: Մարդածին ռեսուրսներից են՝ այգիները, արգելոցները, քաղաքները և այլն:

2. Հայաստանը ունի բազմազան ռեկրեացիոն ռեսուրսներ, դրա համար է, որ Հայաստանը մեծ հետքրքրություն է առաջացնում և՛ տեղացիների մոտ, և՛ օտարազգի մարդկանց մոտ: Հայաստանում կարելի է տեսնել ռեկրեացիոն ռեսուրսների նախադրյալներ և հեռանկարներ, քանի որ Հայաստանում շատ են վայրերը, որտեղ մարդը կարող է իր հանգիստը կազմակերպել, բայց պետք է վարվել խելացի, որպեսզի չվնասվի բնությունը: Ես կարծում եմ, որ շատ աշխատանքի շնորհիվ մեր երկիրը կդառնա ռեկրեացիոն ռեսուրսների ամենալավ վայրերից մեկը:

4.Իբիցա կղզի, Գուելի զբոսայգի(Իսպանիա, Բարսելոնա), Նեապոլ(Իտալիա)

Գուելի զբոսայգին գտնվում է Բարսելոնայի հյուսիսային մասում: Այն իրենից ներկայացնում է այգիների և բնակելի գոտիների համակցեցություն:

5. Հայաստանը էկոտուրիզմի զարգացման  մեծ ներուժ ունի: Հայաստանն ունի բնության հիասքանչ բազմազանություն, երկիրը գտնվում է Կովկասի կենտրոնում, որը հանդիսանում է ամբողջ աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից մեկը, իսկ թեժ կետերն ունեն բացառիկ հարուստ էկոհամակարգեր և տեսակներ: Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը, թիթեռներից Հայաստանում հանդիպում է 250 տեսակ, իսկ Եվրոպայում՝ 500 տեսակ: Բացի այդ, Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում:

Դա նշանակում է, որ Հայաստանի բնությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել տուրիստների շրջանում, քանի որ այն վայրի բնությունը, որն ունի Հայաստանը, Եվրոպայի շատ երկրներ վաղուց չունեն: Այսինքն՝ մենք ունենք մեծ հարստություն, ուստի պետք է այնպիսի ծրագրեր մշակենք, որպեսզի մեր երկրի հարստությունը կարողանանք ներկայացնել  զբոսաշրջիկներին:

Հայաստանում էկոտուրիզմը սկսել է աշխուժանալ վերջին տարիներին: Եթե 2010 թվականին մենք ունեինք մի քանի հազար էկոտուրիստներ պահպանվող տարածքներում, ապա 2017 թ-ին այդ տարածքներ են այցելել 549 հազար 128 զբոսաշրջիկ, որոնց 20 տոկոսը արտերկրից:

Աղբյուրը՝ Wikipedia

Աղետները Հայաստանում

Հայաստանը բարդ ռելիեֆ ունեցող երկիր է, ինչպես նաև շրջապատված է լեռներով, այդ պատճառով էլ Հայաստանը գտնվում է բնական աղետների բաձր ռիսկային գոտում: Այստեղ կա գեոֆիզիկական վտանգներին առնչվող ռիսկեր: Հայաստանին հատուկ են 110 տեսակի բնական վտանգներ: Հայստանեում կարող են լինել նաև տեխնածին վտանգներ, քանի որ այստեղ կա 27 քիմիական գործարան, որոնք օգտագործում են ամոնիակ, քլոր, քլորաթթու, ազոտաթթու և այլ քիմիական նյութեր: Կան 1500-ից ավէլի ձեռնարկություններ, որոնք համարվում են պայթունավտանգ և հրդեհավտանգ: Բացի դա Հայաստանում կա մոտ 100 ջրամբար, շուրջ 19 պոչամբար և գործում է ատոմային էլեկտրակայանը:

Հայաստանի համար առավել վտանգավոր աղետներն են՝ երկրաշարժերը, սողանքները, սելավները, փլուզումները, քարաթափումները, ամպրոպները, կարկուտները, անտառային հրդեհները:

Երկրաշարժը տարերային աշետ է, որը շատ կործանարար է: Հայաստանին բնորոշ են երկրաշարժերը: Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին կան պատմական տվյալներ:

ՏարեթիվՎայրՈւժգնությունԶոհերի թիվը
1139 թվականԱրարարտյան դաշտավայր5.7Տեղեկատվություն չկա
221.07.735Վայոց Ձոր7.015000
327.03.893Դվին7.070000
41046 թվականԱնի5.5Տեղեկատվություն չկա
504.07.1679Գառնի7.08000
606.10.1827Ծաղկաձոր7.010000
702.07.1840Արարատ6.7 կամ 7.42000
822.10.1926Գյումրի5.7 կամ 6.0300
909.06.1968Զանգեզուր5Տեղեկատվություն չկա
1007.12.1988Սպիտակ6.8-7.025000

Սպիտակի երկարաշարժը աշխարհի լավ ուսումնասիրված երկրաշարժերից է: Այն տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Երկրաշարժի հետևանքով տուժել են 21 քաղաք, 342 գյուղ, զոհվել է 25000 մարդ, մոտ 20000 մարդ ստացել է վնասվածքներ: Լիովին ավերվել է 58 գյուղ, դադարել է գործել 180 արդյունաբերական ձեռնարկություն: Ընդհանուր առմամբ կորուստները շատ են եղել, և միայն նյութական վնասի կորուստները կազմել են 15 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Սողանքները թեք լանջերի վրա ապարների սահքն է՝ ծանրության ուժի ազդեցության հետևանքով: Հայաստանը անմասն չի մնում սողանքներից: Հայաստանում սողանքների մեծ մասը առաջանում են մարդու գործունեության հետևանքով: Հայաստանում կա 2000-ից ավել սողանք, դրանցից շատերը մ գտնվում են բնակավայրերին մոտ: Այդպիսի բնակավայրեր են Դիլիջանը, Իջևանը, Կապանը, Վանաձորը և այլն:

Սելավները կարճատև և մեծ խորտակիչ ուժ ունեցող սրընթաց հոսանքներ են, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հողմահարված ապարների կոշտ մասնիկներ: ՀՀ-ի տարածքի 30%-ին բնորոշ են սելավները և հեղեղումները: Սելավներ կարող են լինել Մեղրի, Ողջի, Արփա, Վեդի, Մաստարա, Փամբակ, Ձորագետ, Դեբետ, Աղստև գետերի ավազաններում: 1946 թվականի Գետառի աղետալի սելավի հհետևանքով Երևան քաղաքում հայտնվեցին 60 հազ.մ քարաբեկորներ և 200մ տիղմ, մահացավ 200 մարդ:

Հայաստանին վտանգի են ենթարկում անտառային հրդեհները, քարաթափումները, փլուզումները, կայծակը, ինչպես նաև եղանակային փոփոխությունները և երաշտը:

Պարզապես պետք է լինել լավ տեղեկացված, որպեսզի վտանգի դեպքում կարողանանք պաշտպանվել և խուսափել կորուստներից:

Անկախության ՀՀ հռչակագիր

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականին, հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հռչակագիրն ընթերցելիս ծնկները դողացել են։

Պատմական այդ փաստաթուղթն առաջինն ընթերցելու պատիվն Արամ Մանուկյանին էր տրվել անուն-ազգանվան համար. 1918-ի գարնանը կազմավորված Առաջին Հանրապետության իրական հիմնադիրը Արամ Մանուկյանն էր: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ կազմում է ՀՀ հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։

Առաջին հանրապետության անկումը

երկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը ։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի  գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների։ 

1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920 -ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի  գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարշիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը , որով Անտանտի երկրները  և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920 -ի օգոստոսի  2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային։

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպոգանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից  և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Տնտեսական ծայրահեղ վիճակի, սովի, համաճարակի և ներքին տարաձայնությունների պայմաններում քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի  երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս — թուրքական համատեղ ագրեսիան էր։

«Հայաստանի 1-ին հանրապետությունը»

Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ:

Հայաստանի Հանրապետություն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը , Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու-Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։

Գործադիր իշխանություն — գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է նաև կառավարության անդամներին:

Օրենսդիր իշխանություն — Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն  է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին:

Դատական իշխանություն — Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ:

Los Verbos

Հիշում ենք բայերի խոնարհումը և կատարում վարժությունները․

01. El gato anda por el tejado.(տանիք)

02. Mis padres nada en el mar․

03.- Nosotros no cantamos muy bien.

04.- ¿Bailaís vosotros el tango?

05.- Isabel pasea por la calles.

06.- ¿Compras tú hoy la comida?

Antónimos

Գրում ենք հականիշները՝ թարգմանելով բառերը․

adentro-afuera-ներսում-դրսում

delgado-gordo-նիհար-գեր

enfermo-sano-հիվանդ-առողջ

verano-invierno-ամառ-ձմեռ

abierto-cerrado-բաց-փակ

triste-alegre-տխուր-ուրախ

caliente-frío-տաք-ցուրտ

blanco-negro-սպիտակ-սև

alto-baja-բարձրահասակ-ցածրահասակ

grande-pequeña-մեծ-փոքրիկ