a) The story is set place in New York.
b) One of the central characters is a spy.
c) The characters are believable and engaging.
d) The storyline is complex and full of twists.
e) It was gripping from start to finish.
f) It was thought-provoking.
Հունվարյան հաշվետվություն
Ճամփորդություն դեպի՝ Վիքիմեդիա կենտրոն
Իրավունք առարկայի ուսուցչի հետ ունեցանք հետաքրքիր այցելություն՝ Վիքիմեդիա Հայաստանում:
Իմացանք այն կարևորագույն բաները, որոնք կապված է վիքիմեդիայի հետ, անվան ծագումից մինչև մերօրյա գործունեություն։ Բացեցինք մեր վիքի հաշիվները, ծանոթացանք ինչպես տեղադրել հոդվածները, սխալները ուղղել և թե ինչպես ճիշտ ընտրել նկարները վիքի պահեստից: Բովանդակալից օր ունեցանք:
Ահա մի քանի կադր այդ օրվանից՝ 19.01.21թ



Ճամփորդություն դեպի՝ Սահադաշտ
Մեր ընկեր Լիլիթի հետ գնացինք Երազ այգի, սահադաշտ:շատ ուրախացանք, շատ հավես էր ամենինչ:Այնտեղ դե իհարկե սահեցինք մեկ ժամ և եկանք դպրոց:Շատ գեղեցիկ օր էր, հաճելի մարդկանց հետ:
Մի քանի կադր այդ գեղեցիկ օրվանից` 23.01.21թ


Gifted
Որպես նախագիծ, մասնակցել եմ` <<Gifted>> ֆիլմի դիտմանը: Ֆիլմը մի յոթամյա շնորհալի աղջկա մասին է, որի խնամակալությունը ստանձնելու համար պայքարում են իր մորեղբայրը ու տատիկը։ Ֆիլմը դրամատիկ ժանրի էր, բայց իր տեսարաններով շատ գեղեցիկ էր և գունավոր:




Մարութա սուրբ Աստվածածին վանք
Լեռան վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ» և այն Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։
Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
2014 թվականի հուլիսին Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղչիի խումբը Մարաթուկի Սուրբ Աստվածածին վանքում նախաքրիստոնեական սեպագրություն է հայտնաբերել։
Մարութան Սասունի շրջանում ընդունված է որպես սուրբ լեռ: Նույնիսկ «Մարաթթու» բառն օգտագործվում է երդման փոխարեն, իսկ լեռան գագաթին գտնվող եկեղեցու մոտակայքի հողը որպես հակաթույն է օգտագործվում կարիճի խայթոցի դեմ: 2973 մ բարձրությամբ Մարութա լեռան գագաթին է գտնվում Մարութայի Բարձր Աստվածածինը: Ժողովրդի մեջ որպես Մարութայի եկեղեցի հայտնի սույն կառույցը սուրբ է համարվում նաև մուսուլմանների կողմից:
«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը: Հայերի կողմից որպես Մարաթթու հնչվող Մարութա լեռան անվանումը, փոխվել է որպես Այդընլըք լեռ, բայց և այնպես` շրջանի բնակչությունը շարունակում է օգտագործել Մարութա անվանումը:
Աղբյուրը՝ https://www.wikipedia.org/
https://movsisyannune.com/
Հաշվետվություն՝ Սեպտեմբեր–Դեկտեմբեր
Ուսումնական նոր տարին սկսվեց հաճելի ժամփորդությամբ դեպի Արատես։ Եղել ենք արատեսի բոլոր գեղեցիկ վայրերում և վայելել։


Գրականությունից որպես նախագիծ կատարել եմ մի շարք վերլուծություններ և ավելի լավ իմացել արտասահմանյան գրողներին և իրենց ստեղծագործությունները։
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/08/%d6%85-%d5%b0%d5%a5%d5%b6%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
- https://ariadarbinyan.music.blog/2020/11/30/%e3%80%8a%d5%af%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%a4-%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab%d5%b6%d5%a8%e3%80%8b%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/
- https://ariadarbinyan.music.blog/2020/11/20/%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/05/%d5%a1%d5%b2%d5%a1%d5%be%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bd%d6%80%d5%b8%d5%ba%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b7%d5%a5%d6%80%d5%ab%d6%81/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/04/%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
- https://ariadarbinyan.music.blog/2020/08/12/%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Անգլերենից, ուսուցչուհու հետ միասին արել ենք մի շարք վարժություններ և տարբեր հետաքրքիր թեստեր։
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/14/%d5%a9%d5%a1%d6%80%d5%a3%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
- https://ariadarbinyan.music.blog/2020/11/27/english-test/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/29/homework-5/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/19/homework-4/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/16/homework-3/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/12/hometask/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/04/homework-2/
- https://ariadarbinyan.music.blog/2020/09/20/english-homework/
- https://ariadarbinyan.music.blog/2020/09/17/test/
Էկոլոգիայիի ժամերի խոսել ենք ռեկրեացիոն ռեսուրսներից, և տարբեն բնածին և մարդածին աղետներից և ներկայացրել ենք այն նաև մեր տեսանկյունից։
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/01/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%a5%d5%b6-%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%80%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/04/%d5%bc%d5%a5%d5%af%d6%80%d5%a5%d5%a1%d6%81%d5%ab%d5%b8%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80/
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/16/%d5%a1%d5%b2%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80/
Իսպաներենի ժամերին անցկացրել ենք շատ հետաքրքիր դասեր և պատրաստել ենք փոքրիկ ներկայացում “Սևակյան սեր և խաղաղություն” թեմայով, որը շատ շուտով կցուցադրենք։
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/16/%d5%bd%d6%87%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a5%d6%80-%d6%87-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/16/misterio-de-elche-%d5%a7%d5%ac%d5%b9%d5%a5%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a5%d5%ad%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae%d5%a8/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/16/preguntas-y-respuestas/
- https://ariadarbinyan.music.blog/2020/09/27/spanish-homework/
- https://ariadarbinyan.music.blog/2020/09/20/homework/
Մաթեմատիկային ուսումնասիրել ենք ցուցչային հավասարումները և ֆունկիցաները։
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/13/%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%b9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d6%82%d5%b6%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-2/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/09/%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%b9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d6%82%d5%b6%d5%af%d6%81%d5%ab%d5%a1/
Քաղաքագիտության ժամերին խոսել ենք պետության կառավարման մասին և էլի բազում հետաքրքիր թեմաներից։
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/16/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-2/
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/19/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Հայոց լեզվի ժամերին անցել ենք հնչյունաբանությում և լիքը հետաքրքիր փաստեր մայրենի լեզվի մասին։
- https://ariadarbinyan.music.blog/2020/10/04/191/
- https://ariadarbinyan.music.blog/2020/09/20/%d5%b0%d5%b6%d5%b9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Պատմության ժամերին խոսել ենք Արցախյան խնդրի մասին և ուսումնասիրել ենք տարբեր նախագծեր։
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/16/1877-78-%d5%a9%d5%a9-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a8-%d6%87-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a8/
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/16/%d5%a6%d5%a5%d5%b5%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
- https://ariadarbinyan.music.blog/2020/12/16/%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac%d6%84%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a4%d5%b8%d6%82%d5%af/
Ճամփորդություն
Նախագիծ
Նախագիծը արել եմ անգլերենից։ մի փոքրիկ տեքստ, որը թարգմանել եմ անգլերենից՝ հայերեն։
Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։
Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։
Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ.Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա.Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա.Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել։ Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի, ազգազատագրական շարժման հետ։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-1890-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը։ Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն), կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից։
1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։
Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։ Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների, ապա դաշնակցականների հետ։ Հետագայում՝ 19-րդ դարի 90-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ավելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ։ Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումն Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում։
Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (Հայկական կոտորածներ 1894-1896), ֆիդայիներն ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը (Խլաթ, Սասուն, Վան, Շապին Գարահիսար և այլն)։ Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չտվեց։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի։Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան)
Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին, որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին, «ջանբեզարների» ավազակախմբերին (Բաբշենի կռիվ 1898, Խաստուրի կռիվ 1899, Սպաղանքի կռիվներ 1899, 1900, Ցրոնքի կռիվ 1899, Բերդակի կռիվ 1901, Նորշենի կռիվ 1901, Առաքելոց վանքի կռիվ 1901)։ Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը։ Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիշներ։ Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ։

20-րդ դարի սկզբին շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումն Արևմտյան Հայաստան։ Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգային կուսակցությունները։ Այդ ճանապարհին, սակայն, խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս, սահմանապահ իշխանությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության։ 1901 թ-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ)։ Նույն թվականի սեպտեմբերի սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է։ Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրք, զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ)։ 1904-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրք, կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում։ Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել։ Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում բժիշկ Յա. Զավրիևը), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Պարսկաստան։ Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանն Արարատի ուղղությամբ։ «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ դեպի Զոր։ Հանդիպելով թուրք զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են։ Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։ Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։
Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ։ Առավել հայտնի է 1897 թվականին իրականացրած Խանասորի արշավանքը։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (Ալվառինջի կռիվ 1905, Սուլուխի կռիվ 1907)՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված էր անհաջողության։ Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնական պատճառներն էին, որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը։ Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստականությունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար։ Հայ հայդուկային շարժում հայ ժողովրդի ազգազատագրական պայքարի վառ էջերից է։
Զեյթունի ապստամբություն
Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև: Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում: 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել:
Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը: 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների:
1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ: Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից: Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով: Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ:
1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում: Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու:
Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին: Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր: Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև:
Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով: Ազիզ փաշան հրաժարվեց: 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ: Քաղաքում կուտակվել էր գկուղերից փախած բնակչությունը ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական: Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին: Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա: Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարցակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով: Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին:
Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյուքնում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը :
1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:
Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակԲուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային Կիպրոսը:
Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:
Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:
1856 թավականի Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր երաշխավորել կայսրությունում ապրող քրիստոնյաներին հավասար իրավունքների մուսուլմանների հետ միասին: Պայմանագրի ստորագրումից առաջ Օսմանյան կառավարությունը հրովարտակ ստորագրեց Հաթթը Շերիֆ անվանմամբ, որով հավասար իրավունքներ էր տրվում մուսուլմաններին և ոչ մուսուլմաններին և դրա հետ կապված որոշակի բարեփոխումներ իրականացրեց: Օրինակ ոչ մուսուլմաններից հարկվող ջիզիե հարկատեսակը չեղարկվեց և ոչ մուսուլմաններին թույլատրվեց ծառայել բանակում:
Այնուամենայնիվ, երկրում մնաց Զիմմի կարգավիճակը, ներառյալ քրիստոնյաների կողմից մուսուլմանների դեմ հայցերը, դատարաններում չէին քննարկվում:
Լիբանանի ճգնաժամ 1860
1858 թվականին մարոնական գյուղացիները, հոգեևորականների հորդորով, ապստամբեցին իրենց դրուզ ֆեոդալ կալվածատերերի դեմ և հիմնադրեցին գյուղացիական հանրապետություն: Հարավային Լիբանանում մարոնական գյուղացիները աշխատում էին դրուզ կալվածատերեի մոտ, իսկ դրուզ գյուղացիները սատարում էին իրենց կալվածատերին ընդդեմ մարոնականների, ինչը հակամարտությունը վերածեց քաղաքացիական պատերազմի: Չնայած երկու կողմն էլ կորուստներ ունեցան, մոտ 10.000 մարոնականներ կոտորվեցին դրուզների ձեռքով:
Եվրոպական միջամտության վտանգի ներքո օսմանյան կառավարությունը վերականգնեց կարգը: Այնուամենայնիվ, տեղի ունեցավ ֆրանս-բրիտանական միջամտությունը[7]: Եվրոպական ճնշման ներքո սուլթանը համաձայնեց Լիբանանում նշանակել քրիստոնյա կառավարիչ, որը նշանակվում էր սուլթանի կողմից և թեկնացությանը հավանության էին տալիս Եվրոպական տերությունները[5]:
1860 թվականի մայիսի 27-ին մի խումբ մարոնականներ ավազակային հարձակում գործեցին դրուզների գյուղի վրա: Դրան հաջորդեցին կոտորածներ ոչ միայն Լիբանանում, այլև Սիրիայում: Կոտորածների վերջում բոլոր կրոններից սպանվեցին 7.000-ից 12.000 մարդ և ավելի քան 300 գյուղ, 500 եկեղեցի, 40 վանք և 30 դպրոց ավերվեցին: Քրիստոնյաները հարձակվեցին մուսուլմանների վրա Բեյրութում, ինչը հրահրեց Դամասկոսի մուսուլմաններին հարձակվեց քրիստոնյա փոքրամասնության վրա և սպանել 5.000-25.000 մարդու, ներառյալ ամերիկացի և հոլանդացի հյուպատոսները, ինչը ստացավ միջազգային արձագանք:
Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Մեհմեդ Ֆուադ փաշան ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին: Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից: Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար:
Քաղաքագիտություն
1. Պետության առաջացման ձևերը և տեսակները
Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։
Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։
Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.
- ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
- եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն և այլն.
- փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ ևն։
2.Պետական կառավարման ձևեր
- միապետություն
- բացարձակ միապետություն
- սահմանադրական միապետություն
- օլիգարխիա
- արիստրոկրատիա
- ժողովրդավարություն
- խորհրդարանական ժողովրդավարություն
- սահմանադրական ժողովրադվարություն
- ժողովրադական դեմոկրատիան
- դիկտատուրա
- միակուսակցական պետություն
- ռազմական դիկտատուրա
- ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)
- աստվածապետություն (տեոկրատիա)
- իսլամիստական հանրապետություն
3.Բացատրել տերմինները
Օլիգարխիա
Օլիգարխ, քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Օլիգարխների և օլիգարխիայի մասին առաջին հիշատակումներից մեկը տեղ է գտել անանուն հեղինակի «Տարեց օլիգարխը» (The old oligarch) աշխատությունում։ Սա հունարեն առաջին արձակ ոճի աշխատանքն է, որով հեղինակը ներկայացրել է իր արձագանքը Հունաստանում տիրող օլիգարխիկ համակարգին։
Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին, որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։ Այս երևույթը առավել վառ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։
Դիկտատուրա
Բռնապետություն, պետության կառավարման տեսակ, որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի (բռնապետի) կամ խմբի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ։
Տոտալիտար քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչ հրամայված է»։ Պատմության մեջ տոտալիտար քաղաքական համակարգի գործունեության դասական օրինակներ են Նացիստական Գերմանիան՝ Հիտլերի և Խորհրդային Միությունը՝ Ստալինի կառավարման տարիներին։
Դեմոկրատիա
Ժողովրդավարություն , քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.
- Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
- Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը ;
- Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:
Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում:
Տիրանիա
Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձ, որի իշխանությունը կոչվել է տիրանիա ։ Եղել են մի քանի տիպի՝ վաղ հունական (կամ ավագ), պարսկամետ, ուշ հունական (կամ կրտսեր) տիրանիաներ։ Վաղ հունական տիրանիան ծագել է պոլիսների ձևավորման շրջանում (մեր թվարկությունից առաջ 7–6-րդ դարում), տոհմային ավագանու և դեմոսի (որին գլխավորում էր քաղաքի առևտրաարհեստավորական վերնախավը) միշե պայքարի ընթացքում։ Զինված ուժի օգնությամբ իշխանության հասնելով և հենվելով դեմոսի աշակցությանվրա, տիրանոսները կարևոր վերափոխումներ են կատարել արհեստավորների և գյուղացիների դրությունը բարելավելու համար, նպաստել արհեստների և առևտրի զարգացմանը, հուն, գաղութացման ընթացքին։ Տոհմային կարգերից դասակարգային կարգերի անցման շրշանի առանձնահատկությունների ծնունդ լինելով և հիմնականում հենվելով ռազմական ուժի վրա՝ տիրանիան հաստատուն վարչակարգ չէր և մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի կեսին սպառել է իրեն՝ տեղը զիջելով պոլիսային հանրապետությանը։ Պարսկամետ տիրանիան գոյություն է ունեցել Փոքր Ասիայի և Եգեյան ծովի կղզիների հուն, քաղաքներում, պարսկական տիրապետության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի վերջ)։ Պարսիկների նշանակած կառավարիչներին (հույն օլիգարխների միշավայրից) անվանել են տիրանոս։ Ավելի ուշ հունական տիրանիան ծագել է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի վերշին, դեմոսի սնանկացող խավերի և պոլիսների հարուստ վերնախավի միշև սոցիալ․ սուր պայքարի պայմաններում ու գոյատևել մինչև մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում։
Փոխաբերական իմաստով տիրանոս նշանակում է կեղեքիչ, դաժան մարդ։
Մերիտոկրատիա
Մերիտոկրատիա, կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։ Մեծ մասամբ կիրառվում է երկու իմաստով։ Տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են հատուկ հովանավորված տաղանդներից (նման համակարգը բավական հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ դեմոկրատիային)։ Երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցության պայմաններում։
Պոպուլիզմ
Պոպուլիզմ , քաղաքականություն, որը դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։ «Պոպուլիստներ» («ազգային կուսակցություն» ֆերմերային կուսակցություն, որը ստեղծվել է 1891 թվականին, Հյուսիսամերիկյան Միացյալ Նահանգներումև սկսել է պայքար որոշ բարեփոխումների համար՝ երկաթուղիների և հեռագրային միջոցների փոխանցումը պետությանը, եկամտահարկի ներդրումը, հողային սեփականության սահմանափակումը և այլն:
Պոպուլիզմ, Բութանում միապետական պահպանողական գաղափարախոսություն, Ժողովրդադեմոկրատական (պոպուլիստական) կուսակցության գաղափարական հիմքը։
Թեոկրատիա
Կրոնապետություն, թեոկրատիա, պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։ Ստրկատիրական դարաշրջանի կրոնապետության օրինակներ են՝ Եգիպտոսը, Բաբելոնը, հրեական թագավորությունը և արաբական խալիֆայությունը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանությունը։
Երբեմն անվանվում է նաև աստվածապետություն կամ աստվածաիշխանություն։ Հայտնի է Հին աշխարհից։ Միջնադարում այդպիսին էր Արաբական խալիֆայությունը, իսկ 19-րդ դարի իմամ Շամիլի կառավարումը Չեչնիայում և հարևան շրջաններում։ Աստվածապետական էր Պապական մարզը մինչև Իտալիայի միավորումը 1870 թվականին։
Այսօր էլ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու և Վատիկան պետության գլուխն է։ Դրանցում հասարակական և անձնական կյանքի բոլոր կողմերը կանոնակարգվում են եկեղեցական կանոններով, կրոնական տոները ստանում են պետական կարգավիճակ, դատավարությունը իրականացվում է եկեղեցական (կանոնական) իրավունքով և այլն։ Աստածապետությունը տարբերվում է կղերական պետությունը։
Սևակյան սեր և խաղաղություն
Սուլամիթայի նամակը Սևակին
Թանկագին իմ սատանի ճուտ…
Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ.
Ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես մի փոքր, որպես ձայն…
Այսօր մեր մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է:
Սառչում է ամեն ինչ՝ և՛ մուշտակի դրսինը, և՛ ներսինը…
Մուշտակն իմ էլի նույնն է… Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես:
Արդյոք քեզ ե՞րբ կտեսնեմ:
Ձմեռ և ամառ,գարուն և աշուն… Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը, շատ կարևորը, մեր եղանակը…
Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց՝ խելքս թռցնեի…
Դա երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո՝ բոլորին անհասկանալի լեզվով. այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն, և, այնուամենայնիվ, լինում են հեքիաթներ…
Իսկ ես լսում ու լսում էի:
Հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս…
Ո՞վ գիտի՝ ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից, ահա այն, ահա ձայնը, իսկ ռադիո՞ն գրկել, ի՞նչ է…
Քո ևս մի Նոր տարին շնորհավոր…
իմ առաջին ու վերջին:
Քո՝ Ս.
Աղետներ
Ցունամի
Ցունամի, հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են մեծ ավերածությունների, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ լինել։ Ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է։
- 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում, հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերովը, այս մեկն առաջացել է գիշերվա ժամը 00։58-ին տեղի ունեցած 9.3 մագնիտուդով հզոր երկրաշարժից, որի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. Ինդոնեզիայում՝ 180 հազար մարդ, Շրի-Լանկայում՝ 31-39 հազար մարդ, Հնդկաստանում՝ 12 հազար մարդ, Թայլանդում՝ ավելի քան 5 հազար մարդ։ Ցունամիի ալիքները հասան մինչև Աֆրիկա՝ զոհեր եղան Սոմալիում և Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ։
Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա ցունամի։
- 2011 թվականի մարտի 11 Ճապոնիայում, Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա։ Երկրաշարժն ու նրան հետևած ցունամին դարձան Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ։ Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած։
Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198–309 միլիարդ դոլար։
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար։
Հրդեհներ
Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ և վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղում միաժամանակ երեք պայմանի առկայություն այրվող նյութ փայտ, թուղթ, կերոսին, բենզին, օքսիդիչ` հիմնականում օդի թթվածին և բոցավառման աղբյուր կայծ, խարույկ։ Պայթյունը մեծ քանակությամբ էներգիայի անջատումն է, սահմանափակ ծավալում կարճատև ժամանակահատվածում։
Պայթյունի խոցող գործոններն են օդային և ջերմային հարվածային ալիքը, պինդ մարմինների թռչող բեկորները և այլն։ Բնակարաններում հրդեհների և պայթյունների մեծ մասի ծագման պատճառները կապված են բնակչության և հատկապես երեխաների կողմից էլեկտրասպառիչ և գազասպառիչ կենցաղային սարքերի շահագործման տարրական կանոննորի խախտման հետ։
Անտառային հրդեհներ, կրակի տարերային տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով (կայծակ, տորֆի ինքնաբռնկում) և մարդու անզգուշությունից։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը։
Երաշտ
Երաշտ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն էլ՝ չորացման։ Տաք, չոր քամիները և խոնավության պակասը ևս կարող են երաշտի առաջացման պատճառ դառնալ։ Երաշտի ժամանակ հողում առկա խոնավության պաշարը, անձրևների բացակայության պատճառով (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ ՀՀ-ում Երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնոլորտային։ Հողային երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբնակ շերտի չորացումից։ Հողային երաշտի սրմանը զուգընթաց չորանում են մարգագետինները, գետերը, լճերը, աղբյուրները, սկսվում է հիդրոլոգիական երաշտը։ Կենտրոնական Ռուսաստանում 1972, 2002 և 2010 թվականներին երկարատև շոգերի և երաշտի հետևանքով առաջացել են բազմաթիվ անտառային ու տորֆային հրդեհներ, ինչը հանգեցրել է Մոսկվայի և այլ քաղաքների ծխով լցվելուն ու մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրների ի հայտ գալուն։ Պատմական հայտնի երաշտներից է 1997-2009 թվականներին տեղի ունեցած հազարամյակի երաշտը Ավստրալիայում, որը շատ քաղաքներում ուղեկցվում էր ջրի մատակարարման ճգնաժամերով։
Աղետների կանխարգելում
- Հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել փաստերն ու պատճառները։
- Կառավարությունները պետք է աշխատանքներ տանեն ռիսկի գործոնների վերաբերյալ նյութերի հավաքման և տարածման ուղղությամբ։
- Կառավարությունները պետք է ապահովեն հողի և գույքի շուկաների աշխատանքը․ այդ դեպքում սեփականության գները կարտացոլեն ռիսկի գործոնները և կօգնեն որոշում կայացնել բնակության վայրի ընտրության և անհրաժեշտ կանխարգելման միջոցների վերաբերյալ։
- Կառավարությունները պետք է ստեղծեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և պահպանեն դրանց որակը։ Հիմնական օբյեկտների ցանկը չպետք է երկար լինի, քանի որ ծախսերն օգուտների համեմատ աննշան կլինեն։
- Պետք է նպաստել սոցիալական ինստիտուտների զարգացմանը՝ ապահովվելով հասարակական վերահսկողությունը։ Երկրները, որտեղ սոցիալական հաստատությունները արդյունավետ են գործում` ավելի հաջող են կանխարգելում աղետները։
- Անհրաժեշտ է զարգացնել բարեգործությունը մարդասիրական օգնության բաժինը ավելի մեծացնելու համար՝ ուղղելով այն աղետների կանխարգելմանը։
- Անհատական եւ հասարակական կարգի միջոցառումները պետք է համաձայնեցվեն .
